ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են նշանակում հղիության թեստի «երկու գծերը» տղամարդկանց դեպքում

ՖՈՏՈ

Անանուն օգտատերը հրապարակել էր իր ընկերոջ պատմությունը, ով կատակի համար անցել էր հղիության թեստ, որը թողել էր նրա նախկին ընկերուհին։ Երիտասարդը զարմացել էր, երբ արդյունքը դրական էր եղել։ Մի քանի օր անց բազմաթիվ մարդիկ արձագանքեցին հրապարակմանը՝ խորհուրդ տալով զննություն անցնել, քանի որ տղամարդկանց դեպքում հղիության թեստի դրական արդյունքը կարող է քաղցկեղի նշան լինել։


Արդյունքում պարզվեց, որ տղամարդու սեռական օրգաններում փոքր ուռուցք է առկա. այն սկսել են բուժել, քանի որ դեռ վաղ շրջանում է եղել։ Հղիության թեստերը ստուգում են խորիոնային գոնադոտրոպին հորմոնի առկայությունը մեզի մեջ։ Այս հորմոնն արտադրվում է ընկերքի սինտիցիո-տրոֆոբլաստում։ Այն կարող է խոսել նաև ուռուցքի զարգացման մասին՝ կանանց և տղամարդկանց ձվարանների քաղցկեղի որոշակի ձևերի մասին։
Սակայն մասնագետները զգուշացնում են, որ հղիության թեստն ամեն դեպքում չի կարելի համարել քաղցկեղի ախտորոշման հուսալի մեթոդ, և տղամարդկանց միայն փոքր թվի դեպքում է քաղցկեղի առկայության պայմաններում բարձրանում խորիոնային գոնադոտրոպին հորմոնի մակարդակն այնքան, որ դա կարողանա ֆիքսել հղիության թեստը։


Կասկածների, ցավերի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի օգնությանը։ Կան նաև մի քանի այլ դեպքեր, երբ հղիության թեստը կարող է դրական արդյունք արձանագրել. դա կարող է կապված լինել որոշ դեղամիջոցների ընդունման հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular