ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկացին իր որդուն խաղալիք է նվիրել, որը խոսում է նրա մահացած մոր ձայնով (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի բնակիչ Անտոնիո Վարգասը կորցրել է իր կնոջը 2017 թվականի հուլիսի չորսին: Նրանց որդին՝ Անտոնիոն, շատ է կարոտում մորը և չի պատկերացրել՝ ինչպես նշել Սուրբ Ծնունդն առանց նրա:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, իր որդուն ուրախացնելու համար հայրը դիմել է պատվերով խաղալիքներ պատրաստող ընկերություններից մեկին: Տղամարդը պատվիրել է ամանորյա գլխարկ կրող կապիկի տեսքով խաղալիք, որը խոսում է իր հանգուցյալ կնոջ ձայնով:

Կնոջ մասնակցությամբ ձայնագրություններից տղամարդն ընտրել է այն մեկը, որում մայրը դիմում է որդուն՝ փոքրիկ կապիկ անվանելով նրան:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է երեխան, ստանալով խաղալիքը, արտասվում:

  

 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular