ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուղղակի հիշեցում․ 18 ճշմարտություն, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի

ՖՈՏՈ

Այս ճշմարտությունները` կյանքի օգտակար դասեր են, որոնք կօգնեն զգալիորեն դեպի լավը փոխել կյանքը: Այս ճշմարտություններին պետք է հետևի յուրաքանչյուրը:

1. Մի թույլատրեք վախերին ղեկավարել ձեզ: Ձգտեք վերև և դեպի աստղերին:

2. Դադարեք ձեր մեջ փայփայել նեգատիվը և ջնջեք ձեր կյանքից թունավոր մարդկանց, որոնք ոչինչ չեն բերում, բացի բացասական էներգիայից:

3. Դադարեք թույլ տալ ուրիշներին թելադրել, թե ինչպես վարվեք ձեր կյանքի հետ:

4. Անպայման սիրահարվեք ինքներդ ձեզ:

5. Մի վախեցեք սիրուց: Եղեք բաց և զգայուն: Հիշեք, որ սերը սահմաններ չի ճանաչում:

6. Դուրս շպրտեք բոլոր վատ հարաբերությունները և այլևս ետ մի նայեք: Երբեք թույլ մի տվեք ձեզ լինել ինչ-որ մեկի օտար ընտրությունը:

7. Գտեք այն, ինչ ձեզ չափազանց հետաքրքիր է և զբաղվեք այդ գործով:

8. Լքեք այն աշխատանքը, որն ատում եք: Եթե դուք այնտեղ չեք աճում, նշանակում է դուք հայտնվել եք ճահճում:

9. Մի վախեցեք ինքնուրույն ճանապարհորդել և հետազոտել աշխարհը:

10. Գնահատեք ձեր կյանքի կարևոր մարդկանց և ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ:

11. Սովորեք երբեմն դանդաղեցնել ընթացքը և վայելել միայնությունը:

12. Կիսվեք նրանց հետ, ովքեր պակաս հաջողակ են քան դուք:

13. Դադարեք լինել պերֆեկցիոնիստ և փորձել ղեկավարել բոլորին և ամեն ինչ: Բաց թողեք և թող կյանքը հոսի իր հունով:

14. Սովորեք ներկա գտնվել կյանքում: Դադարեք մտածել անցյալի և ապագայի մասին, կենտրոնացեք ներկայի վրա:

15. Եղեք անկանխատեսելի: Արեք այնպիսի բան, որը ձեր կյանքը դեպի լավը կփոխի:

16. Ուժ գործադրեք և դուրս եկեք սեփական հարմարավետության շրջանակներից և դադարեք անվտանգ և հանգիստ վայր փնտրել:

17. Եղեք երջանիկ այս կոնկրետ պահին: Այո, հենց հիմա: Կյանքը չափազանց կարճ է:

18. Սկսեք սկզբից: Պատկերացրեք, որ սա հենց ձեր տարին է՝ սովորելու, փոխվելու և աճելու համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular