Կենդանիներ, որոնք վերջնականապես վերացան 2017 թվականին
ՖՈՏՈԱմեն տարվա ավարտին բնապահպան Դեվիդ Սթինը հրապարակում է այդ տարվա ընթացքում կենդանական ֆաունայից վերջնականապես վերացած կենդանիների ցուցակը։ 2017 թվականին ցուցակում հայտնվել են չղջիկը, կատուն եւ մի քանի մողեսներ, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն։ Դեվիդ Սթինը այսպիսի ցուցակ սկսել է կազմել 2012 թվականից, որ ավելի հասանելի ձեւով երեւա կենդանիների վերացման խնդիրները։
«Անկեղծ ասած ճնշում է մշտապես այն միտքը, որ որոշ կենդանատեսակներ մեր աշխարհը լքեցին եւ մենք նրանց էլ երբեք չենք տեսնի։ Բայց ես կարծում եմ, որ մեր համար կարեւոր է իմանալ ոչ միայն վիճակագրական տվյալները, այլ նաեւ նրանց տեսակների մասին տեղեկություն ունենալ»,-նշում է Սթինը։
Այնուամենայնիվ, դժվար է նշել որեւէ կոնկրետ տեսակ, քանի որ ոմանք անհետացել են վայրի բնությունից, բայց շարունակում են ապրել ուրիշ տեղեր՝ գուցե ոչ իրենց կամքով: Մյուսները տասնամյակների ընթացքում անհետանում են, եւ նրանց խղճուկ վիճակը պաշտոնապես չի հաստատվում։ Կան նաեւ այնպիսի կենդանիներ, որոնք որոշ շրջաններում մահանում են, բայց մյուսներում շարունակում են ապրել:
Օրինակ, կատու ձկնորսը Հարավարեւելյան Ասիայից էր: Այժմ նրանք այլեւս գոյություն չունեն Ինդոնեզիայի Ճավա կղզում `իրենց նախնադարյան բնակության վայրում: Սթինը կարծում է, որ ինչ-որ տեղ նրանք անպայման մնացել են, այնուամենայնիվ նրանց ներառել է 2017 թվականի ցուցակում:
Ավստրալիայից հյուսիս-արեւմուտք տեղակայված Սուրբ Ծնունդ կղզուց վերացել են երեք տեսակի մողեսներ` Լիստրա գեկոն (Lepidodactylus listeri), կապույտ պոչով սցինկը եւ անտառային սցինկը: Բացի այդ, կղզուվրա այլեւս գոյություն չունեն Pipistrellus murrayi չղջիկները:
Չնայած գիտնականները պնդում են, որ մենք ապրում ենք կենդանատեսակների վեցերորդ զանգվածային վերացման փուլում՝ Սթինը պնդում է, որ լուրջ ճգնաժամ դեռեւս չկա։ «Բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք եւ ոչինչ չանենք տեսակներին փրկելու ուղղությամբ»,-նշել է նա։