ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչով են կանայք վանում տղամարդկանց՝ ըստ կենդանակերպի նշանների

ՖՈՏՈ

 

Խոյ

Բազմաթիվ տղամարդկանց Խոյ-կանայք վանում են իրենց տոկունությամբ և համառությամբ։ Հենց որ տղամարդը մտածում է, որ կարելի է հարաբերությունների հաջորդ փուլին անցնել, Խոյ-կինը ակնթարթորեն տասը քայլ առաջ է ընթանում։ Որոշ տղամարդկանց դա, իհարկե, դուր է գալիս, սակայն մեծամասնությունը, միևնույն է, վախենում է։ Մի մոռացեք, որ որսորդները տղամարդիկ են.  պատմականորեն է այդպես։

Ցուլ

Շատ տղամարդկանց մոտ Ցուլ-կանանցից նյարդային խանգարումներ են սկսվում։ Հենց այս կանայք են դառնում տղամարդկանց հիմնական թեման, հենց նրանք են որոշ թշվառների գիշերային մղձավանջների հերոսուհիները, հենց իրենց են թաքուն քննարկում տղամարդիկ և վախենում կրկին հանդիպել։ 



Երկվորյակներ

Նրանք ազատ են և միշտ անում են այն, ինչ ցանկանում են։ Ծախսել ամբողջ գումարը և գնել այն կոշիկը՝ ամբողջ ամիս մակարոն ուտելո՞վ։ Այո, ոչինչ չի պատահի։ Մեկնել շրջագայության անծանոթ տղամարդու հե՞տ։ Խնդրեմ․․․ Երկվորյակ-կանայք չգիտեն, թե որտեղ կհայտնվեն հաջորդ պահին, և դա ավելի շատ է վախեցնում տղամարդուն։

Խեցգետին

Առաջին հայացքից այս կանայք գեղեցկադեմ, ժպտերես և բացարձակ խորամանկ չեն։ Սակայն մի շտապեք ուրախանալ։ Ամենահետաքրքիրը կսկսվի այն ժամանակ, երբ իրենց մեջ կարթնանա խելագար տնային տնտեսուհին: Կարկանդակի երեսը չեք տեսնի, մինչև աղբը դուրս չհանեք․․․

Առյուծ

Տեսականորեն Առյուծ-կանանցից բոլորը պետք է վախենան։ Ո՞ւմ կգերի ամբարտավան դեմքի արտահայտությունը, գոռոզությունն ու անտնդհատ հեգնելու ցանկությունը։ Պարադոքսային է, սակայն շատերին է դա դուր գալիս։ Տղամարդկանց անհայտ մի ուժ է ձգում դեպի Առյուծ-կանանց։ Բայց շատերը մաղվում են հաջորդ փուլերի ընթացքում, երբ Առյուծը ակնարկում է, որ այդ թշվառը պետք է ամբողջ աշխարհն իր ոտքերի տակ դնի. անմիջապես․․․



Կույս

Կույսին ամենայն պատասխանատվությամբ կարելի է մազոխիստ անվանել, քանի որ նա միտումնավոր է վախեցնում տղամարդկանց։ Այո, նույնիսկ հաճույքով։ Նա սիրում է խոցել տղամարդու ամենացավոտ տեղը և վաստահ եղեք, որ չի վրիպի։ Նա ունակ է նույնիսկ այնպես քննադատել այդ դժբախտին, որ ինքնագնահատականն իսկույն հավասարվում է զրոյի։ Իսկ ինչպե՜ս է նա նայում․․․Ցանկացած տղամարդ սկսում է մտածել, որ նա այս կյանքի թյուրիմացությունն է։

Կշեռք

Տղամարդկանց գերում են Կշեռք-կանայք, որովհետև այնքան անպաշտպան, եթերային և նուրբ աղջիկներ են։ Երազկոտ և հմայիչ այս էակները երբեմն իրենք էլ չգիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից։ Եթե տղամարդը սկզբից փորձում է ինչ-որ կերպով օգտակար լինել, ապա հետագայում պարզապես թողնում է այդ անշնորհակալ գործը և հեռանում։ Որովհետև ծերանալ կարելի է, միչեւ Կշեռքը որոշում է՝ արդյո՞ք այդ օգնությունը հարկավոր է իրեն։

Կարիճ

Կարիճներն ի սկզբանե վախեցնում են տղամարդկանց իրենց ներկայությամբ։ Կարիճին չես կարող հասկանալ։ Ի՞նչ է ուզում, ի՞նչ սպասել իրենից։  Թեև այս գաղտնիությունը ձգում է տղամարդուն, սակայն հետագայում սկսում է ձանձրացնել։



Աղեղնավոր            

Աղեղնավորների մասին կարճ և համառոտ՝ նա ինքը հնարեց իրավիճակը և ինքն էլ վիրավորվեց։ Տղամարդիկ այս տեսակ երևույթներից պարզապես փախչում են։

Այծեղջյուր

Այծեղջյուրը «ուղեղն ուտելու» վարպետ է՝ երկար, դանդաղ, փոքր ճափաբաժիններով։  Իր մենախոսության կեսից տղամարդիկ սկսում են արդեն քնել, իսկ բարոյախոսությունները արագ հոգնեցնում են և նյարդայնացնում։ 

Ջրհոս

Ջրհոսը վախեցնում է իր անորսալիությամբ։ Երբ կանանց սրտեր որսացողը համոզվում է, որ գտել է իր որսը, Ջրհոս-կինն արդեն փախել է ընկերուհիների մոտ, կամ որևիցե նորաձևության ցուցադրության։ Դա այդքան էլ սարսափելի չէ, սակայն երբեմն հոգնեցնող է։ Իսկ երբ տղամարդը որոշի, որ այդպիսի հարաբերություններ իրեն հարկավոր չեն, իսկույն հայտնվում է Ջրհոսը և ասում, որ պատրաստ է հարաբերությունների։ 

Ձկներ

Ձկները վանում են իրենց սառնությամբ։ Նրանց անհրաժեշտ է երկար սիրահետել, ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպել, տարատեսակ երեկույթներ այցելել, ձեռքերին գրկած ման տալ․․․Արձագանքներ՝ զրո։ Երբ տղամարդն արդեն կատաղության շեմին է, Ձկնիկը բացում է աչքերը և որևիցե ներողամիտ արտահայտություն անում։ Եվ այսպես շարունակ։

Իհարկե,  հարկ չկա ամբողջությամբ հավատալ աստղագուշակներին, սակայն համաձայնեք՝ որոշ ճշմարտություն այստեղ կա։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular