ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմքով հատակին. հոգնած ամերիկացին գետնին է տապալվել հարսանեկան արարողության ժամանակ

ՎԻԴԵՈ

Համացանցում մեծ դիտումներ է հավաքում մի տեսահոլովակ, որտեղ հարսանեկանա արարողության ժամանակ հյուրերից մեկը հոգեւորականի աղոթքի ժամանակ անսպասելիորեն գետնին է տապալվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հարսանիքի էի եւ կոտրեցի դեմքս» անվանումով տեսահոլովակն արդեն 806 հազար դիտում ունի: Հոլովակի հեղինակը Reddit-ի օգտատերերին պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել հարսանիքի ժամանակ:

 

«Հոգեւորականն ասաց, որ 20-րոպեանոց քարոզ կկարդա, որը երկարեց մինչեւ 40 րոպե: Ես առավոտյան շատ վատ էի նախաճաշել, բացի այդ գրեթե չէի քնել: Ես ծալեցի ոտքերս ու հայտնվեցի հատակին»,-գրել է նա:

Հեղինակը հավելել է, որ բավական լուրջ վնասվածքներ է ստացել՝ կոտրել է քիթը, ատամը եւ վնասել ծնոտը: Տեսահոլովակի վերջում զննում են տուժածին ու ասում. «Օ, ոչ»:

Մինչ Reddit-ի եւ YouTube-ի շատ օգտատերերի հետաքրքրվել են տուժածի առողջությամբ, ոմանց հետաքրքրել է հարսնացուի արձագանքը տեղի ունեցածին: «Իսկ հարսնացուն արդեն քեզ սպանե՞լ է, որ փչացրել ես հարսանիքը»,-գրել է tywkeene անունով օգտատերը:

Մեկ ուրիշն էլ նշել է. «Որեւէ մեկն ուշադրություն դարձրե՞ց հարսնացուի դեմքին: Նա այնքան կատաղած էր, եւ բոլորովին անհանգստացած չէր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular