ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուշ քաղաքում ենթադրալ մահապարտ կին ահաբեկիչ է ձերբակալվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի իրավապահները Մուշ քաղաքում բերման են ենթարկել կին ենթադրայալ մահապարտ ահաբեկչի` փոխանցում է РИА-ն:

Հաղորդվում է, որ կնոջ ձերբակալությունն իրականացվել է Անկարայում եւ Ստամբուլում վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ անվտանգության խստացված միջոցառումների շրջանակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին եւ մարտի 13-ին խոշոր ահաբեկչություններ էին տեղի ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, իսկ մարտի 19-ին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր ինքն իրեն Ստամբուլի ամենամարդաշատ վայրերից մեկում: Ընդհանուր առմամբ` այս ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է շուրջ 60 մարդ:

Մուշում ձերբակալված կինը գտնվում է թուրք իրավապահների այն ցուցակում, որում ներառված են ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձինք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular