ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե պետք է Սէֆիլյանին նստեցնեն, ապա ավելի լավ կլինի արտաքսեն նրան. Արշակ Սադոյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

armlur.am-ը գրում է.

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց երկրում զինված միջադեպի հետեւանքով ստեղծված իրավիճակի, պատճառների, նաև զարգացող իրադարձությունների և հանգուցալուծման շուրջ:

«Խնդրի պատճառները բազմաթիվ են: Ապրիլյան դեպքերից հետո բոլորը մեղադրում էին իշխանություններին: Դժգոհությունները հիմնականում կռված տղաներն են հայտնում կամ իրենց ընկերները» ,- ասաց Արշակ Սադոյանը:

Նրա կարծիքով ` եթե պետք է Սէֆիլյանին նստեցնեն, ապա ավելի լավ կլինի արտաքսեն նրան: Թերևս սա նրա դեռ չմշակված առաջարկն էր խնդրի լուծման համար: «Ես որևիցե լուծում չեմ գտնում, եթե խնդիրը վերաբերվում է Սէֆիլյանին, ապա թող ազատեն գնա, չարժե սարքել այսպիսի պատմություններ»,- հավելեց Սադոյանը:

Բանախոսի փոխանցմամբ` պետք է ճանապարհ փնտրել բախումներից խուսափելու համար, հակառակ դեպքում դա մեզ կթուլացնի: «Ավելի զզվելի բան չկա քան այն, որ Կրեմլը փորձում է աջակցություն ցույց տալ մեզ: Ինչպես մի գաղութի»,- եզրափակեց նա:

Նշենք նաև, որ Արշակ Սադոյանի որդին ակտիվ մասնակցում է խորենացի փողոցի ցույցերին: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular