ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գրաֆիտի անտառում. մոսկվացին կենդանիներ է նկարում պոլիէթիլենային թաղանթի վրա (լուսանկարներ, տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Մենք սովոր ենք գրաֆիտին տեսնել որպես փողոցային արվեստի մի մաս. մեծ քաղաքներում հազարավոր պատկերներ կարելի է տեսնել շինությունների պատերի, կամուրջների և ցանկապատերի վրա:

Մոսկվայի բնակիչ Եվգենի Չեսը զբաղվում է արվեստի նոր տեսակով՝ ցելոգրաֆիայով. նա նկարում է երկու ծառերի կամ այլ օբյեկտների միջև ձգված ցելոֆանի կտորի վրա:

Bored Panda-ի հաղորդմամբ՝ ցելոգրաֆիան հորինել են Ֆրանսիայից երկու նկարիչ (Astro և Kanos), և այն սկսել է տարածվել նաև այլ երկրներում:

Նշվում է, որ սկզբում Եվգենին տեքստեր է գրել պոլիէթիլենային թաղանթի վրա, այնուհետ նա սկսել է կենդանիներ պատկերել:

Չեսի խոսքով՝ ինքը տեղադրում է իր աշխատանքները ոչ միայն անտառում. երբեմն նա նկարում է նաև շենքերի վրա:

 

 

 

 

 

 

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular