ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ են պատմում մերօրյա հայտնիների Ամանօրյա էջորը

ՎԻԴԵՈ

Ինչ են պատմում մերօրյա հայտնիների Ամանօրյա էջորը

Հանրային ճանաչում ունեցող մարդկանց խոսքին հանրությունը բոլոր ժամանակներում էլ սպասել է։ Հատկապես՝ Նոր տարուն։

Այն ժամանակներում, երբ մեր հույսը միայն հեռուստացույցն էր, Ամանորին ճանաչվածները հավաքվում էին եթերում՝ տոնական սեղանի շուրջ և յուրաքանչյուրն ասում էր իր խոսքը։ Ոգևորվում էինք՝ Օֆելյան, Ռուբենը․․․

Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Համացանցի միջոցով են դիմում հանրությանը, շնորհավորում նրանց տոնը, բարի մաղթանքներ հղում։

Փորձեցի ճանաչվածների ֆեյսբուքյան էջերից հասկանալ, թե ինչ են նրանք մաղթում իրենց բազում երկրպագուներին, ընկերներին։ Շատ զարմացա, երբ որոշների էջերում շնորհավորանքի բառ անգամ չտեսա։

2018-ը եկել, աննկատ անցել էր։ Կարելի է ասել՝ դե ես հո ֆեյսբուքով չեմ շնորհավորելու, բայց ֆեյսբուքը մի մեծ ընտանիք է, ուր հավաքվել են մարդիկ ու․․․ լավ կլինի, որ առաջինը ճանաչվածը խոսի։ Մարդ, ինչքան էլ ճանաչված լինի, ճանաչվել է հանրության շնորհիվ ու մի երկու քաղցր խոսք ասելը ավելորդություն չէ։

Ֆեյսբուքյան իրենց էջերում հանրությանը առ այս պահը ոչինչ չեն ասել Նունե Եսայանը, Հայկ Մարությանը, Աշոտ Ղազարյանը, Գարիկ Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Անուշ և Ինգա Արշակյանները, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչ Մհերը, Սիրուշոն, Հայկոն, Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Ավետ Բարսեղյանը․․․ Երբ թիվը սկսեց խտանալ, դադարեցրի «զբաղմունքս» և սկսեցի մտածել․

Կան հայտնիներ, ովքեր շնորհավորանքի մի բառ չեն ասում։ Կան նաև, որ ասում են (ո՞րն է արդարացված, չեմ դատում)։ Լսենք շնորհավորողներին․

Mkrtich Arzumanyan

21-րդ դարն էլ չափահաս դարձավ : Բարի գալուստ 2018

Shushan Petrosyan Շուշան Պետրոսյան

Հայ ջան , շնորհավորում եմ քեզ Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի առթիվ։ Հայ ջան , առողջ ու երջանիկ եղիր սիրելիներիդ հետ։ Հայ զինվոր ջան , ցավդ տանեմ , ախպերս , դուխով !!! Հայ ջան , մեր երկրին էլ խաղաղություն եմ մաղթում ու սիրում եմ քեզ

Arame

Սիրելի հայրենակիցներ ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ առողջ տարի, երազանքների իրականացման տարի։ Ու ասեմ, որ ես ծնվել եմ հենց շան տարի:

Շարունակությունը՝ Lraber.info կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular