ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձեր ծննդյան տարեթվի վերջին թվի գաղտնիքը. Ահա, թե ինչ նշանակություն ունեն դրանք և ինչ են պատմում Ձեր մասին

ՎԻԴԵՈ

Արևելյան հորոսկոպի համաձայն՝ Երկրի վրա 5 տարերք կա՝ Ջուր, Կրակ, Մետաղ, Հող և Ծառ: Ամեն նորածին դրանցից մեկին է պատկանում: Յուրաքանչյուր տարերք ունի սեփական ներուժը, մարդկանց օժտում է առանձնահատուկ բնավորությամբ, մտածողությամբ, սովորություններով, հակումներով, հմտություններով: RedNews.Info-ն Ներկայացնում ենք ձեր ծննդյան տարեթվի վերջին թվի գաղտնիքը:

Հողի տարերք (8, 9)
Առանձնանում են հուսալիությամբ և համբերատարությամբ: Պատասխանատու են, ուշադիր մտերիմների հանդեպ: Լավ զարգացած ինտուիցիա և ամբիցիաներ ունեն, հավասարակշռված են, սովոր են խնդիրները լուծել նախապես մշակված ծրագրով, առանց ավելորդ հուզականության:

Տակտի հրաշալի զգացում ունեն, կարգապահ են և բոլոր ջանքերը ներդնում են աշխատանքում լավ արդյունքների հասնելու համար: Կարողանում են գնահատել փողը և հակված են արագ հարստանալու ֆինանսների ռացիոնալ օգտագործման հաշվին: Հողի տարերքը մարդկանց տալիս է պահպանողականության հակում: Այս մարդկանց բնավորության գերակա գծերը կարելի է անվանել բոլոր գործընթացները վերահսկելու ցանկությունը և վախն անծանոթից: Բնավորության բացասական գծերն են ագրեսիայի և համառության բռնկումները:

Կրակի տարերք (6, 7)
Արկածների և գործելու ծարավ են: Կամքի ուժ ունեն, էներգետիկ են, դա նրանց դարձնում է բնածին առաջնորդ և ղեկավար: Մրցելու հակվածությունն այս մադկանց ազարտ և հաղթանակի ծարավ է տալիս, ուստի հաղթանակի համար գրեթե ամեն ինչ կանեն:

Կրակի մարդիկ վառ խառնվածք ունեն, տանել չեն կարողանում մենակությունը: Ուստի ընտանեկան ջերմ հարաբերություններ են պահպանում, վաղ են ամուսնանում, իրենց շրջապատում են ստուգված ընկերներով: Սակայն դյուրագրգիռ խառնվածքի պատճառով հաճախ դրսևորում են ագրեսիա և հուզականություն, որոնք վանում են մարդկանց: Հավակնոտությունն այս մարդկանց համար հաճախ թերություն է: Հույզերի ազդեցության տակ նրանք կարող են սխալներ անել, որոնք շտկել հաճախ ստիպում են իրենց շրջապատող մարդկանց:

 

Ծառի տարերք (4, 5)
Առատաձեռն են և բարի: Ամուր կանգնած են ոտքերի վրա և ունեն արտակարգ մտավոր ունակություններ: Հակված են ստեղծագործական ունակությունների դրսևորման:

Հատկանշական են աշխատասիրությունը և համառությունը: Կարողանում են բաշխել ուժերը ցանկալիին հասնելու համար: Գոհանում են նրանով, ինչ վաստակում են ազնիվ և արդյունավետ աշխատանքով: Հրաշալի ընկեր են, ում վրա կարելի է հույս դնել, նախընտրում են թիմային աշխատանք՝ խուսափելով հսկողությունից և կառավարումից: Սակայն աշխատելու ձգտման պատճառով սխալ են գնահատում իրենց ուժերը և ստանձնում են ավելի շատ պարտավորություններ, քան կարող են կատարել որոշակի ժամկետում:

Շարունակությունը Lraber.info կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular