ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պորոշենկոն ուկրաինական БТР է փորձարկել. այն վարելն ավելի հեշտ է, քան «Վոլգան»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն անձամբ է փորձարկել ուկրաինական արտադրության նոր զրահամեքենան` «Բուցեֆալը»:

Զրահամեքենայից ստացված տպավորություններով Պյոտոր Պորոշենկոն կիսվել է Ֆեյսբուքում` կից ներկայացնելով նաեւ տեսանյութ:

Հետաքրքիր է, որ Պորոշենկոյի թիկնապահները, ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, չեն թողել, որպեսզի ինքը վարի զրահամեքենան: Պորոշենկոն ստիպված է եղել մի քիչ հեռանալ` սպայի ուղեկցությամբ, եւ նոր միայն ստանձնել «Բուցեֆալի» կառավարումը:

«Անձամբ եմ փորձարկել Մորոզովի անվան Խարկովյան մեքենաշինական գործարանի մասնագետների կողմից ստեղծված БТР-4-ը: Հիմա այս հիանալի զրահամեքենաները շատ են սպասում բանակում: Ամենայն հավանականությամբ նրանք կուղվեն 92-րդ բրիգադ` առաջնագիծ»,- ասել է Պորոշենկոն` նաեւ ավելացնելով, որ ուկրաինական զրահամեքենան վարելն ավելի հեշտ է, քան «Վոլգան»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular