ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երազահան

ՎԻԴԵՈ

Աղբյուրը`Լraber.info

ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ
Աստվածամորը երազում վեհ հանդերձանքով տեսնելը նշանակում է, որ ձեր կյանքում մեծ և երջանիկ փոփոխություններ են սպասվում։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
Եթե երազում դուք կարդում կամ թերթում եք Աստվածաշունչը, ապա ձեզ սպասվում են փորձություններ, որոնք դուք արիաբար կհաղթահարեք։

ԱՍՈՒՊ
Եթե գետին չհասած, երկնքում այրվել է, լավ նշան է, այն գործը, որին ամբողջ հո գով նվիրվել ես, հաջողությամբ պիտի գլուխ բերես, անունդ պիտի ամեն տեղ փառաբանվի և բարի խոսքով հիշվի:
Եթե ընկել է ու հորիզոնից այն կողմ կորել, հեռավոր ու անհայտ ճանապարհ է քեզ սպասում: ճանապարհ ընկնելուց պիտի շատ անհան գստանաս, երկմտես, բայց բարեհաջող ճանապարհորդություն է լինելու, պիտ վերադառնաս բավականին հարստացած:

ԱՎԱԶ
Եթե ոտաբոբիկ քայլել ես ավազի միջով, երազդ հուշում է, որ շատ ես հոգնած ու հանգստի կարիք ունես:
Եթե այրամարդ ես ու տեսել ես, որ պառկած ես ծովափի կամ գետափի ավազին, հաճելի փոփոխություններ են սպասում կյանքիդ մեջ, եկամուտներդ պիտի ավելանան, պիտի ավելանան նաև բարեկամներդ:
Եթե կին ես ու նման երազ ես տեսել, պիտի շուտով հայտնվես մի շրջապատի մեջ, ուր պիտի գնահատեն գեղեցկությունդ, կանացիությունդ, և անկեղծ երկրպա գուներ պիտի ունենաս:
Երազում ավազ տեսնելը նշանակում է աղքատություն, դրամական կորուստ։ Եթե ավազը ոսկեգույն է, ապա հարստությունը ձեզ կկուրացնի։

ԱՎԱԶԱՆ
Եթե մաքուր ջրով լի ավազան է տեսածդ, խղճիդ վրա մեղքեր ունես, տանջվում ես դրանցից ու չես կարողանում ազատվել: Մաքրվելու ու խաղաղվելու համար հարկ է, ոչ միայն հաճախակի եկեղեցի գնաս, հո գևոր եր գ ու պատարա գ լսես, այլև մասնակցությունդ բերես բարեսիրական գործերի:
Եթե լողանում ես ջրավազանում, սիրային հաճելի հանդիպումներ պիտի ունենաս:
Եթե պղտոր, մամռակալած ջրավազան է, պիտի ջանաս դուրս գալ այն շրջապատից, որի մեջ ակամա ես հայտնվել, և որը տհաճ անակնկալներով, տխուր հեռանկարներով է սպասում քեզ:

ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏ-ԲԱԽՏԱԽՆԴԻՐ
Եթե երազում դարձել եք ավանտյուրիստի զոհ,ապա ձեզ չի հաջողվի գործը հաջող ավարտին հասցնել:Հնարավոր է ձեզ շրջապատում են կեղծավոր գովերգուներ,որոնք կարող են ձեզ խաբել:Եթե երիտասարդ կինը երազում ավանտյուրիստ է ,ապա պետք է իրականում շատ չտարվի իր անձով,այլապես կարող է խաբեբայության զոհ դառնալ:

ԱՎԵԼ
Յուրաքանչյուր երազ ավելի, ցախավելի և նման այլ սարքերի վերաբերյալ կանխատեսում է վեճեր, խոսակցություններ, հարաբերությունների պարզաբանում։ Երբեմն այն նշանակում է դրամական դժվարություններ։

Շարունակությունը՝այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular