ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալը, որ իմացավ ուզում եմ վիրահատվեմ, ասաց` թող վիրահատվի, սատկի. հայ տրանսգենդեր Նորան անկեղծանում է

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

«Ես դա զգացել եմ 4-5 տարեկանում, որովհետև երբ տղաների հետ էի, ինձ էդտեղ ավելորդ էի համարում: Իսկ 7-8 տարեկանում հասկացա, որ ինձ դուր չի գալիս տղայի շորեր հագնելը, ու սկսեցի ինձ նույնացնել իգական սեռի հետ»: Այսպես է խոսում 19-ամյա տրանսգենդեր (սեռափոխ) Նորան, որին ծնողները սեռական կողմնորոշման պատճառով դուրս են արել տնից: Ծնված լինելով Հունաստանում՝ նա 7 տարեկանից ապրել է Հայաստանում:

Մայրը հույն է, հայրը՝ հայ: Մեր զրուցակիցը չցանկացավ նշել, թե ինչ է եղել իր իսկական անունը: Սեռական կողմնորոշման մասին առաջին անգամ ծնողներին հայտնել է 16 տարեկանում, երբ պատահաբար գտել են նրա անձնական օրագիրը: Ասում է՝ սկզբնական շրջանը շատ ծանր է եղել, ֆինանսական աջակցություն է ստացել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, հայերեն` ԼԳԵՓ` լեսբուհի, գեյ, երկսեռական, փոխսեռական) համայնքի կողմից: «Այն տունը, որտեղ հիմա ապրում եմ, 1 ամիս ժամանակ են տվել, որ ազատեմ, քանի որ տան տերն իմացել է, որ տրանսգենդեր եմ ու չի ցանկանում նման կենվոր ունենալ»,- ասում է Նորան:

2015 թ.-ին Նորան Հայաստանում վիրահատության միջոցով փոխել է ձայնը: Մոտ ապագայում ծրագրում է նաև սեռափոխության վիրահատություն կատարել արտերկրում: Մասնագիտությամբ ատամնաբույժ է, սակայն ուսումը կիսատ է թողել: Ասում է՝ տրանսգենդեր լինելու պատճառով հաճախ է բռնության ենթարկվել. «Դպրոցում էլ, համալսարանում էլ կոնֆլիկտներ շատ եմ ունեցել: Պատահել է՝ հարձակվել են վրաս, զուգարանում ծեծել, հետևիցս քարեր շպրտել»: Ժամանցի վայրերի մասին խոսելիս բռնության դեպքեր չի հիշում. «Մենակ մի անգամ պատահել է՝ընկերներիս հետ գնացի քաղաքի ակումբներից մեկը, մենեջերն էկավ ու ասաց՝ գնա նորմալ հագնվի, արի, կամ էլ դուրս արի էստեղից:

Էդ մեծ խտրականություն էր, որ ես որպես աղջիկ չեմ կարող հաճախել ակումբ»: Քաղաքում շրջելիս հիմնականում տղամարդու հագուստ է կրում, ասում է՝ «նեղվում եմ մարմնիցս»: Հաճախ փողոցում իր հասցեին տարբեր մեկնաբանություններ է լսում. «Հյուսիսային պողոտայում երեկոյան ժամերին անգամ գալիս, գին են հարցնում»:

Պատմում է, որ ծնողների հետ ապրելու ընթացքում աշխատել է ատամնաբուժարանում, սակայն երբ տնօրենն իմացել է կողմնորոշման մասին, աշխատանքից ազատել է: Նորայի խոսքով՝ ծնողները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներ են և իրեն ստիպել են մասնակցել կազմակերպության հավաքույթներին, տարբեր աշխատանքներ կատարել: Դա էլ համարում է ծնողների հետ ունեցած ամենամեծ խնդիրներից մեկը: Այսօր նրանց հետ չի շփվում: Ընտանիքում միակ մարդը, որ նրան ընդունում է, հորաքույրն է: Պապիկի հետ նույնպես երբեմն շփվում է:Եհովայի վկաների ընտանիքում մեծանալով՝ երբեք ծննդյան օրը չի նշել: Ասում է՝ մեկ անգամ ուզել է նշել, ծնողները դա մեղք են համարել. «10-րդ դասարանում առաջին անգամ ուզեցի ծնունդս նշել, բայց ծնողներս իմացան դրա մասին ու հարամ արեցին: Դրանից հետո տանն անընդհատ կոնֆլիկտներ էին լինում, թե իբր ես մեղքեր եմ գործում»: Նորան ժամկետային զինծառայություն չի անցնելու: Զինկոմիսարիատում սեռական կողմնորոշման մասին իմանալուց հետո նրան ուղարկել են հոգեբուժարան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular