ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի պապը փախստականների ոտքեր է լվացել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ավագ հինգշաբթի օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը Ոտնլվայի արարողությունն իրակացրել է իտալական Կաստելնուովո դի Պորտո փոքրիկ գաղաքում գտնվող` փախստականների ընդունման կենտրոնում:

Ինչպես հայտնել են Սուրբ գահի մամլո ծառայությունից, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը լվացել է 11 փախստականների ոտքեր: Վերջիններիս թվում եղել են մահմեդականներ, հինդուիստներ, ղպտի քրիստոնեաներ եւ կաթոլիկներ: Ընդ որում` փախստականների թվում եղել են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի այս քայլը խորհրդանշական է` Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի պայմաններում:

Հիշեցնենք, որ Ոտնլվայի խորհրդավոր արարողություն է տեղի ունեցել նաեւ Մայր Աթող Սուրբ Էջմածնում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular