ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2 ամենաշատ էներգիա խլող սարքերը, որոնց դուք անգամ չեք էլ կասկածում

ՎԻԴԵՈ

Ի՞նչ սարքեր եք ձեր տանն ամենից շատ օգտագործում, որոնք կապ ունեն էլեկտրաէներգիայի հետ։ Սառնարա՞ն, ամանները լվանալու համար նախատեսված սա՞րք, թե՞ հեռուստացույց։

Իրականում գլխավոր սարքերը, որոնք անմեղ են թվում, սակայն ամենաշատն են էներգիա խլում՝ թվային տեսամոնիտորներն են (DVR) և մալուխային կամ արբանյակային հեռուստատեսության համար նախատեսված տյուներները (Set Top Box)։
Այս անմեղ թվացող արկղերն ավելի շատ էներգիա են խլում քան սառնարանները։

ԱՄՆ-ում հաշվարկել են, որ 160 մլն թվային վիդոռեգիստրատորները, որոնք ունեն նրանք այժմ, տարեկան օգտագործում են ավելի քան 3 միլիարդ դոլարի էլեկտրաէներգիա, որը հավասարազոր է 9 հատ 500 Մվտ էլեկտրակայանների էներգիային։ Դա ավելի շատ էներգիա է, քան օգտագործում է Մերիլենդ նահանգը 12 ամսվա ընթացքում։

Ամենավատն այն է, որ այդ էներգիայի 2/3-ը օգտագործվում է, երբ սարքերն անջատված են։ Իրականում այդ սարքերը երբեք ամբողջովին չեն անջատվում, այսինքն՝ սարքը «OFF» ռեժիմում չի լինում։

Նյութի շարունակությունը կարդացեք Այս հղումով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular