«Առաջին անգամ էի այսպես նշում ծնունդս». Սոֆի Դևոյանի 16–ամյակի տարբերվող խնջույքը. (Photo)
ՖՈՏՈՍոֆի Դևոյան կրտսերը, որը հեռուստադիտողներին հայտնի է մի շարք հեռուստասերիալներից, Ամանորի գիշերը տոնել է 16–ամյակը։ Սոֆին ծնվել է հունվարի 1–ին` 00։15–ին։ Ասում է`այս տարի առաջին անգամ էր հենց տարեդարձի օրը նշում ծնունդը։ Երիտասարդ դերասանուհին Tert.am Life–ին պատմել է, թե ինչպես է անցել օրն ու տրամադրել տարեդարձի լուսանկարները։
«Քանի որ հունվարի 1–ին շատերը քաղաքում չէին լինում կամ զբաղված էին, միշտ ավելի ուշ եմ նշել տարեդարձս։ Ավելի փոքր տարիքում նեղվում էի, որ իմ ծնունդն առանձին չենք նշում։ Մամային ասում էի` ուզում եմ կեսերը նշենք` տասնչորսուկես, տասնհինգուկես, որ ծնունդս ամռանը լինի, սակայն հիմա չեմ նեղվում։
Ուղիղ կեսգիշերին, երբ հնչում են ամանորյա զանգերը, մենք շնորհավորում ենք Նոր տարին, իսկ 15 րոպե անց նշում ենք իմ ծնունդը, քանի որ ես ծնվել եմ 00։15–ին»,– պատմեց Սոֆին ու հավելեց, որ այս տարի բացառություն է եղել և 16–ամյակը նշանավորվել է նրանով, որ տարեդարձը նշել է հենց հունարի 1–ին։
Շարունակությունը՝ Ա Յ Ս Տ Ե Ղ