ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մովսես Երեմյան. «Որքան էլ ինձ նման բան ասեն, ես չեմ հավատա, թե Անին համասեռամոլ է»

ՎԻԴԵՈ
Մանրամասն՝Lraber.info

 

Տևական ժամանակ է, ինչ դերասան Մովսես Երեմյանն ասպարեզում չէ։ Նրանից տեղեկացանք, որ այժմ վերադարձել է պարողի իր մասնագիտությանը և դասավանդում է պարի ստուդիաներից մեկում։ BlogNews.am-ը Մովսեսի հետ խոսել է լռության պատճառների, սիրելիի հետ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ։

- Մովսես, դերասանական աշխատանքդ երկրորդ պլա՞ն ես մղել, թե՞ ուղղակի չկան համապատասխան առաջարկներ։

- Համապատասխան առաջարկներ չկան։ Քանի որ հիմա ունեմ ազատ ժամանակ, ամբողջ ժամանակս տրամադրում եմ պարին։ Վերջին շրջանում նկարահանվելու 2 առաջարկ եմ ստացել, քասթինգ անցել եմ, սպասում եմ զանգի։ Եթե ամեն բան լավ լինի, շուտով կրկին էկրաններին կլինեմ։

- Քեզ համար ո՞րն է «համապատասխան աշխատանք» ասվածը, նկատի ունես հոնորարի չա՞փը։

- Ոչ միայն։ Հոնորարի մասով համաձայնության գալիս ենք։ Ինձ համար էական չէ՝ նոր աշխատանքս կլինի սերիալո՞ւմ, թե՞ գեղարվեստական ֆիլմում։ Կարևորը՝ լինեն նորմալ պայմաններ, որպեսզի կարողանամ համատեղել 2 աշխատանքներս։ Կերպարային առումով էլ արդեն կհրաժարվեմ խաղալ դերեր, որոնցով արդեն ներկայացել եմ, իմ իրական տեսակին նման կերպարները ևս արդեն ձանձրալի են։ Ինձ համար հետաքրքիր կլինի խաղալ այնպիսի դեր, որով մինչ այս չեմ ներկայացել։

- Որպես պարող՝ ի՞նչ հեռանկարներ ունես։

- Մոտ 9 ամիս է՝ կրկին պարում եմ և մարզավիճակում եմ, սակայն զույգ չունեմ։ Եթե զույգ ունենայի, կներկայանայի լուրջ մրցույթներում։

-Ընկերուհիդ պարուհի է։ Հնարավո՞ր է՝ հենց նա դառնա զույգդ։

-Նա հիմա չի պարում, բայց ես իրեն առաջարկել եմ, որ միասին պարենք։ Խնդիրն այն է, որ մենք տարբեր պարաոճերով ենք ներկայացել. եթե կարողանամ իրեն սովորեցնել իմ ոճը, ինչու ոչ, մեծ հաճույքով։

-Որոշ ժամանակ առաջ «Վեցերորդ զգայարան» հաղորդման ժամանակ ասացիր, որ չես մտածում ամուսնանալու մասին, քանի որ թեկնածու չկա, սակայն տևական ժամանակ է, ինչ ընկերուհի ունես, ինչո՞վ էր պայմանավորված այդ հայտարարությունդ։

-Հաղորդումը նկարահանվել էր ձմռանը, երբ մենք վիճված էինք։ Այդ պահին ուղղակի այդպես ասացի։

-Հաճա՞խ եք  վիճում։

-Բնականաբար, բոլորի մոտ էլ լինում են վեճեր, բայց դրանք շատ արագ անցնում են։ Մեր դեպքում կարոտը մեծ է, ու երբեմն նյարդերը տեղի են տալիս, որոշ հարցերի շուրջ իրար չենք հասկանում։

-Հարաբերություններն օրինականացնելու մասին մտածո՞ւմ ես։

-Շուտով նա գալու է Հայաստան, և կխոսենք այդ մասին։  Այժմ ոչինչ պարզ չէ։

-Դու էստեղ ես, ընկերուհիդ՝ ԱՄՆ-ում։ Հեռավորության վրա սիրելը դժվար չէ՞, ի վերջո, հաճախ ժամանակն ու տարածությունը հարաբերությունների թշնամին են լինում։

-Շատ դժվար է, սակայն որքան էլ հեռու ենք իրարից, երբ գիտես, որ քեզ իրոք սպասող կա, ամեն բան հեշտանում է։ Որքան էլ դժվար լինի ճանապարհը, դու հասկանում ես, որ վերջում քեզ սպասում է մարդ, ում սիրում ես։

-Ծրագրում եք, որ, ի վերջո, դո՞ւ կգնաս ԱՄՆ, թե՞ նա կգա Հայաստան։

-Տարբերություն չկա։ Սկզբնական շրջանում երևի այստեղ կլինենք, հետո՝ ինչպես ստացվի։ Մինչև չհանդիպենք, մի քանի ամիս չապրենք, կոնկրետ բան ասել չեմ կարող։

-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել։

-Նոյեմբերի վերջին, սակայն մենք հիմա ընկերություն ենք անում այնպես, ինչպես կանեինք, եթե նա այստեղ լիներ՝ առանց բացթողումների։ Մենք գիտենք իրար յուրաքանչյուր քայլափոխի մասին։ Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց հեռախոսով անընդհատ շփման մեջ ենք։

-Արդեն 2 տարի է, ինչ դու և Անի Երանյանը միասին չեք, սակայն համացանցում պարբերաբար տարածվում են ձեր նկարները, լուսանկարներ ձեր համբույրի տեսարանից։ Ընկերուհիդ չի՞ սրտնեղում։

-Չէ, որովհետև գիտակցում է, որ դա մարդկանց երևակայության արդյունքն է։ Գուցե նրանք ցանկանում են մեզ կրկին միասին տեսնել։ Սակայն դա չի ազդում մեր հարաբերությունների վրա ու խանդի թեմա չի դառնում։

-«6-րդ զգայարան» հաղորդումը քո մասնակցությամբ բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ նշվեց, որ ընկերություն ես արել համասեռամոլ աղջկա հետ։ Քանի որ բոլորին հայտնի էր, որ ընկերություն ես արել Անի Երանյանի հետ, դա նրան վերագրեցին՝ հատկապես, որ նրա մասնակցությամբ հաղորդման ժամանակ էլ էին Անիին վերագրել համասեռամոլություն։

-Անոնսից այնպիսի տպավորություն էր, որ ես համաձայն եմ դրա հետ, բայց ես այլ հատվածում էի ասել՝ ես քո ցավը տանեմ։ Ես տեսել եմ հաղորդումը նաև Անիի մասնակցությամբ, բայց երբեք նմանատիպ բան չեմ մտածել Անիի մասին։ Որքան էլ ինձ նման բան ասեն, ես չեմ հավատա, մինչև աչքովս չտեսնեմ։ Մենք երկար ժամանակ ենք ընկերություն արել։ Չգիտեմ՝ հիմա ինքն ինչով ու ինչպես է ապրում, բայց իմանալով նրան, նրա մայրիկին, նրա ընտանիքի դաստիարակությունը, երբեք նման բան չեմ մտածի նրա մասին։

-Դու և Անին հիմա ընկերնե՞ր եք, թե՞ առհասարակ չեք շփվում։

-Մենք ընկերներ չենք, բայց երբ տեսնում ենք իրար, շփվում ենք, հազարից մեկ խոսում ենք իրար հետ։

-Քո՝ բանակ զորակոչվելն անընդհատ հետաձգվում է։ Ինչո՞ւ, չե՞ս ցանկանում ծառայել։

-Ցանկանում եմ, ուղղակի պիտանի չեմ ծառայության։ 3 տարով հետաձգեցին զորակոչվելս, քանի որ ալերգիա ունեմ։

-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար։

-Ես զբաղվում եմ իմ սիրած գործով, ուրախ եմ, որ սիրով եմ գնում աշխատանքի։ Ուզում եմ մոտակա տարիներին ստեղծել իմ ընտանիքը, ունենալ աշխատանք՝ էական չէ, Հայաստանո՞ւմ, թե՞ դրսում։ Իհարկե լավ կլինի, եթե Հայաստանում լինի։

-Այս փուլում Հայաստանում սոցիալական վիճակը բավականին վատ է, հնարավո՞ր է՝ հիմա որոշես հեռանալ։

-Չէ, առաջիկա մի քանի ամիսը հաստատ էստեմ եմ։ Շատ եմ սիրում Հայաստանը, կուզեի այստեղ լինել, ուղղակի պայմանները վատ են։ Տեսնում ենք՝ մարդկանց հետ ինչպես վարվեցին, նայում ես ու ապշում՝ ինչպես կարող է հայը հայի հետ այսպես վարվել։

-Իսկ դու մասնակցո՞ւմ ես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցին, որ այս օրերին մեծ թափ հավաքեց։

-Ես այնտեղ չեմ եղել, բայց այսօր պատրաստվում եմ իջնել։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular