ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին». Իվետա Մուկուչյանը նորություն ունի

ՎԻԴԵՈ

 

 

Lraber.info-ն գրում է. Իվետա Մուկուչյանը նորություն ունի։ Երգչուհին նոր երգ է ձայնագրել, որը, իր իսկ խոսքով, կհանձնի երկրպագուների դատին շատ շուտով։

 
Իվետան Instagram-ի իր էջում հրապարակել է նոր ֆոտոշարքից կադրեր եւ գրել.
 
 
«Դժվար է համբերատար լինել, երբ նոր երգը, որը ես եմ հեղինակել, թողարկվելու ճանապարհին է։ Չեմ համբերում, թե երբ եմ ներկայացնելու ձեզ իմ փոքրիկին:
 
Միակ բանը, որը կարող եմ ասել, այն է, որ նոր երգը տարբերվելու է իմ մյուս բոլոր երգերից»
 
 
Մեկ այլ լուսանկարի նկարագրության մեջ Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին.

 

«Երբ ես տխուր եմ, դուք ստիպում եք ինձ ուրախանալ եւ փայլել։ Ինձ համար լավագույն հաճոյախոսությունն էր, երբ իմացա, որ երիտասարդ մայրիկն իր աղջկան իմ անունով է կոչել։ Արդյոք կա՞ ավելի մեծ նվաճում կյանքում…»,- գրել է երգչուհին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular