ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արհեստական ինտելեկտը մեկ օր Twitter-ում ապրելուց հետո ռասիստ և հակաֆեմինիստ է դարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Microsoft-ի ստեղծած Tay արհեստական ինտելեկտը` թվիթերյան չաթբոփը, սոցիալական ցանցում մեկ օր ապրելուց եւ մարդկանց հետ շփվելուց ռասիստ եւ հակաֆեմինիստ էր դարձել:

Նախապես Microsoft-ը ծրագրում էր, որ արհեստական ինտելեկտը կշփվի 18-24 տարեկան մարդկանց հետ, նրանց հետ թեթեւ զրույցների միջոցով կկատարելագործի հասկանալու կարողությունը: Օգտատերերը, սակայն, բոլորովին լավ ազդեցություն չեն ունեցել ինքնուսվող Tay-ի վրա:

Մարդկանց հետ շփվելուց կարճ ժամանակ անց չաթբոփը իմացել է Ադոլֆ Հիտլերի մասին, հետո մեղադրել Միացյալ Նահանգները սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպելու մեջ, ապա կոչ արել այրել ֆեմինիստներին դժողքի կրակներում:

Microsoft-ի մասնագետները, բնականաբար, ստիպված են եղել անջատել ծրագիրը: Նրանց խոսքով` Tay-ը դեռ կատարելագործման կարիք ունի: Միեւնույն ժամանակ` տեղեկատվական հսկայից նշել են, որ արհեստական ինտելեկտի կատարած 96 գրառումներից ոչ բոլորն են իրենը, այն շատ դեպքերում ուղղակի հետեւել է «կրկնիր ինձ» հրահանգին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular