ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարված է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի եկեղեցիներում հայտարարվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ ՝ ֆրանսիական Սենթ –Էտյեն- դյու- Ռուվրե քաղաքում հոգեւորականի սպանությունից հետո, որի համար պատասխանատվություն է ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը, գրում է The Mirror-ը:

«Ֆրանսիայում կատարված վերջին իրադարձություններից հետո մենք որոշակի խորհուրդներ ենք տարածում՝ կրոնական վայրերում անվտանգություն ապահովելու վերաբերյալ»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով քրիստոնեական համայնքների վրա պատրաստվող հարձակումների մասին որոշակի տվյալներ չկան, սակայն պետք է զգոնություն պահպանել

Ըստ SITE Intelligence Group–ի տեղեկությունների, Բրիտանիայի հասցեին սպառնալիքներ են եղել ԻՊ-ի կողմից: Համապատասխան հաղորդագրությունները հրապարակված են եղել Telegram–ում:

Բացի դրանից, նշում են, որ սպառնալիքներով նկարներից մեկի վրա Ազատության արձանն է եղել պատկերված եւ գրված, որ շուտով Վաշինգթոնն է դառնալու ահաբեկիչների թիրախը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular