ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես «Արմնյուզի» հաղորդավարները խայտառակվեցին Մարգարիտա Պոզոյանի մոտ իրենց անգրագետ հարցերով

ՎԻԴԵՈ

lraber.info  կայքում կարդում ենք.

Ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանն, այժմ գտնվում է Հայաստանում: Վերջինս այսօր առավոտյան հյուրընկալվել էր Արմնյուզ հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բարի լույս» հաղորդմանը, որի հաղորդավարները՝ Սուրեն Առուստամյանն ու Արփինե Մայլիլյանը, կարծես թե մոռացել էին պատրաստվել հաղորդմանն ու առհասարակ չգիտեին, թե ով է իրենց հյուրը: Զավեշտալին այն է, որ հաղորդավարուհին հյուրին՝ ով ռուսական « Голос» նախագծի եզրափակիչ փուլում էր հայտնվել, հարց է հնչեցնում՝ «ԵԹԵ ՉԵՄ ՍԽԱԼՎՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՔ «Голос» ՆԱԽԱԳԾԻՆ»:

   


Արփինե ջան մենք մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչպես եք հայտնվել այդ աթոռին, բայց մի խնդրանք, աշխատեք ձեզ վրա, հարցերը, որոնք ինչքան էլ որ պարզունակ են, գոնե հնչեցրեք վստահ ու հստակ, քանի որ դուք եթերում եք:
Իսկ ինչ վերաբերում է Սուրենին պետք է նշեմ, որ վերջինս աչքի ընկավ իր «փայլուն» տրամաբանությամբ:
-Մարգարիտա դուք ունեք շատ հետևորդներ Ձեր էջում, բոլորը Ձեր ընկերնե՞րն են, թե ուղղակի անծանոթներ:
Երգչուհին պատասխանեց, որ 70.000 հետևորդները դժվար թե միայն իր ընկերները լինեն:

   


Հարգելի՛ հաղորդավարներ, կարող եք գոնե 10 րոպե տրամադրել՝ Ձեր հյուրի մասին տեղեկություն հավաքելու համար, այդպիսով ծիծաղի առարկա չեք դառնա մեր աչքին, հյուրի աչքին և վերջապես ինքներդ Ձեր աչքին:
Ստորև ներկայացնում եմ հարցազրույցն ամբողջությամբ, վստահ լինելով որ դուք էլ կնկատեք շատ բաներ, որոնք պարզապես չցանկացա մանրամասնել՝

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular