Ինչպես բլոնդինկան ազատվեց պետավտոտեսուչից. պարզապես հանճարեղ էր մտածված…
ՖՈՏՈԲլոնդինկան 240 կմ/ժ արագությամբ սլանում էր իր մեքենայով, երբ նրան կանգնեցրեց պետավտոտեսուչը.
-Ո՞ւր ես այդպես կատաղած քշում. փաստաթղթերը:
Բլոնդինկան.
-Չեմ կարող, փաստաթղթերս կեղծ են:
Պետավտոտեսուչը շշմեց.
-Այդ դեպքում դո՛ւրս եկ մեքենայից:
-Դուրս չեմ գա, գրպաններս լցված են թմրանյութով, հանկարծ կթափվի.
Կաս-կարմիր կտրած պետավտոտեսուչը մի կերպ իրեն զսպելով հրահանգեց.
-Բացի՛ր բեռնախցիկը.
-Ներեցեք, բայց դարձյալ չեմ կարող. ներսում մի շաբաթվա դիակ կա, անտանելի հոտ է գալիս:
Պետավտոտեսուչը անմիջապես ահազանգեց Հատուկ նշանակության զորքերին.
Վերջիններս բլոնդինկային դուրս բերեցին մեքենայից, մանրակրկրտ ստուգեցին նրան, ինչպես նաև ամբողջ մեքենան, սակայն ոչինչ չհայտնաբերեցին:
Հրամանատարը հարցրեց պետավտոտեսուչին.
-Ի՞նչ էիր զառանցում, ի՞նչ թմրանյութ, ի՞նչ գրողի տարած դիակ…
Բլոնդինկան հրամանատարին.
-Այո՛, եթե նրան մի փոքր էլ լսեք, միգուցե հնարի, որ 240կմ/ժ արագությամբ էի վարում…
Նյութը՝՝՝ lraber.info-ի