ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել

ՖՈՏՈ

Քաղաքական դաշտում դիրքային պայքարը երբեք չի դադարել և դա գործընթացների կենսունակության գրավականն է, սակայն որոշ գործիչներ կամ ուժեր, քաղաքական իմպոտենտության ֆոնին, անցնում են թույլատրելիի սահմանը և փորձում են օպոնենտ ուժի կամ գործչի ուղությամբ ցեխ շպրտել: Դա գալիս է քաղաքական աղքատ կենսագրականից և անկարողության բարդույթով տառապելու մոլուցքից: 
Ասվածը առարկայական պատկերացնելու համար դիտարկենք հայտնի գրանտակեր, հասարակության կողմից չընդունված մի կերպարի՝ Արթուր Սաքունցի գրառումներից մեկին, որտեղ նա անդրադառնալով տարիներ առաջ տեղի ունեցած դեպքերին, իր զարմանքն է արտահայտեղ ներկայիս քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Նախ ամեն ինչ իր և իր պատվիրատուների դիտանկյունից դիտարկող այս կատարածուին, շտապենք հիշեցնել, որ այն ինչ տեղի է ունեցել բտարիներ առաջ, տրվել է նաև դրա պատասխանը և առնվազն անգրագետ պետք է մարդ լինի, որ այդ ամենից հետո նման չափազանց սուբյեկտիվ ու ոչ իրական եզրահանգման գալ: Չնայած Սաքունցի դեպքում այդքան էլ զարմանալ պետք չէ, քանի որ այս բանսարկուն, սովոր է պատվերների շրջանակներում անգամ սեփական անձը ոտնահարել, առանց մտածելու հետևանքների մասին: Բազմաթիվ դիմակներ ունեցող, բազմաթիվ տերերի ծառայած այս օդիոզը, կարծում է թե մարդկանց պարզ չի, թե ում համար է նա աշխատում և ինչ նպատակ ունի նման անպատասխանատու հերյուրանքը: 
Հասկանալի է, որ Ծառուկյանի վարկանիշը անկախ ամեն ինչից ուղղակի ստվերում է թողնում այս ոչնչության տերերի արհեստական կերպով ուռճեցված վարկանիշը, ինչն էլ ծնել է քաղաքական և մարդկային խանդ այս դեպքում, սակայն դա չի նշանակում, որ պետք է նմանատիպ գործելաոճ որդեգրել, դա առնվազն անբարոյականություն է:
Կարծում ենք նմանատիպ տհաճ և մարդկային չափանիշներին չհամապատասխանող մղումների այլևս ականատես չենք լինի...

Фото Karen Hakobyan.
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular