Հորոսկոպի նշանների ամենահամապատասխան զույգերը
ՖՈՏՈԲոլորն էլ ունեն իրենց սիրելի էակի իդեալը, որին կցանկանային տեսնել իրենց կողքին: Սիրահարվելիս մենք հաճախ չենք էլ գիտակցում, թե ինչ են նախանշում մեր նախասիրություններն ու ընտրությունը: Աստղերը գիտեն այս հարցերի պատասխանները: Ահա այն 14 հորոսկոպային զույգերը, որոնք պարզապես ստեղծված են իրար համար:
Կշեռք և Խոյ
Խոյերն ու Կշեռքներն իդեալական համատեղելի են: Խոյերի հաստատակամ և համարձակ բնույթը գրավում է կասկածամիտ և տատանողական կշեռքներին, նրանց ինքնավստահություն ներշնչում: Իսկ Կշեռքների նուրբ և հանգիստ բնույթը հավասարակշռում է Խոյերի ըմբոստ և երբեմն ագրեսիվ բնույթը:
Ցուլ և Կարիճ
Այս երկու նշաններին միավորում է բարդ և ծանր բնավորությունը: Նրանք իրար շատ լավ են հասկանում, ատում են նույն երևույթները և գնահատում նույն արժեքները: Թերևս միայն Կարիճներին է հաջողվում դիմակայել Ցլերի համառությանը:
Երկվորյակներ և Աղեղնավոր
Երկվորյակներն ու Աղեղնավորները միմյանց մեջ գնահատում են հումորի սուր զգացումը: Նրանք երկուսն էլ ունեն նմանատիպ հետաքրքրություններ և երբեք չեն ձանձրանում իրարից:
Շարունակությունը՝ այստեղ