Ferrari-ն պատրաստվում է ներկայացնել իր ամենահզոր սուպերքարը
ՖՈՏՈԱռավել մանրամասն այստեղ՝ Lraber.info
Իտալական Ferrari ընկերությունը պատրաստում է 488 GTB սուպերքարի «գերհզոր» տարբերակը, որը կստանա GTO (Gran Turismo Omologata) անվանումը:
Ինչպես գրում է Motor.ru-ն, մոդելը կդառնա իտալական ապրանքանիշի ամենահզոր ճանապարհային ավտոմեքենան՝ զինված 8 մխոցային շարժիչով: Նորույթը կզինվի Ferrari 488 Challenge մրցարշավային մոդելում տեղադրված շարժիչի նորացված տարբերակով: Դա նշանակում է, որ շարժիչի աշխատանքային ծավալը կկազմի 3.9 լիտր, իսկ հզորությունը՝ 700 ձիաուժ:
Մեքենայի թափքի կառուցվածքում ավելի շատ ածխածնի մանրաթել կօգտագործվի, քան Ferrari-ի մյուս ճանապարհային մոդելներում:
Ակնկալվում է, որ սուպերքարի պրեմիերան կկայանա մարտին՝ Ժնևի ավտոսրահի շրջանակներում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մեքենաշինական ընկերությունը մտադիր է զբաղվել էլեկտրական սուպերքարերի արտադրությամբ, որոնք կմրցակցեն Tesla-ի մեքենաների հետ: