ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի նշաններ, որոնք շատ բարդ ճակատագիր ունեն

ՎԻԴԵՈ

lraber.info-ն Ներկայացնում է, թե կենդանակերպի որ նշաններին է բարդ ճակատագիր բաժին ընկել։

1. Խոյ։ Խոյերի կյանքը բարդացնող գլխավոր խնդիրը նրանց կատեգորիկ լինելն է։ Նրանք կարող են չափազանցնել աննշան խնդիրները, որոնց լուծման տարբերակները պարզ չեն տեսնում։ Մտերիմներն ու հարազատները միանգամից չեն շտապում Խոյերին օգնություն ցուցաբերել, քանի որ բազմաթիվ անգամներ բախվել են Խոյերի անկառավարելի ագրեսիային, որը հասնում է սադիզմի։ Խոյերը տանել չեն կարողանում, երբ իրենց հակառակվում են, հազվադեպ են ընդունում, որ սխալ են, և միշտ ձգտում են ինքնահաստատման։ Ճակատագրի հետ հարաբերությունները «հարթելու» համար Խոյերը պետք է սովորեն համբերատար լինել։ Սեփական զգացմունքներն ու քայլերը վերահսկելու, զիջելու կարողությունն ու խնդիրները սառը գլխով լուծելը զգալիորեն կպարզեցնեն նրանց կյանքը։

2. Երկվորյակներ։ Երջանիկ կյանքի ճանապարհին Երկվորյակներին երկու բան է խանգարում՝ անկայունություն և հակվածություն ֆատալիզմի։ Նրանց տրամադրությունը չի ենթարկվում որևէ տրամաբանության և օրինաչափության, այդ պատճառով էլ ոչ բոլորն են ցանկանում գործ ունենալ Երկվորյակների հետ՝ վախենալով խաբված լինել։ Երկվորյակները դա չոր նպատակներով չեն անում. պարզապես ինչ-որ պահի, միայն իրենց տեսանելի հանգամանքների բերումով, Երկվորյակները փոխում են իրենց որոշումները։

Անհաջողության մատնվելով՝ նրանք դրա պատճառն իրենց մեջ չեն որոնում։ Նրանց դուր է գալիս կարծել, թե աստղերն այդպես են ցանկացել։ Երկվորյակների հաջողությանը չի նպաստում նաև նրանց եսակենտրոնությունը։ Նրանց կարծիքով՝ աշխարհը պետք է պտտվի հենց իրենց շուրջ, իսկ եթե որևէ մեկի համար դա վատ է, դա բացառապես նրանց խնդիրն է։ Հարկավոր է պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար։

3. Խեցգետին։ Կենդանակերպի այս նշանի երջանկությանը խանգարում են ավելորդ զգուշավորությունն ու հակվածությունը երազկոտության։ Բազմաթիվ դրական հատկություններ և հարուստ կենսափորձ ունեն, սակայն դա հաճախ օգտագործում են ոչ թե զարգացման և բարձունքների հասնելու, այլ վտանգներից թաքնվելու համար։ Հակված են խորը հոռետեսական վերլուծության, իսկ «մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ» սկզբունքը միշտ խանգարելու է կյանքում երջանկության հասնելուն։ Հարկավոր է հստակ նպատակներ դնել, ակտիվ գործողություններ ծավելել և առաջ շարժվել՝ առանց տեղավորվելու հարմարավետ և անվտանգ պատյանի տակ։ Այն, իհարկե, կպաշտպանի ոչ միայն խնդիրներից, այլև կյանքից։


 

4. Կշեռք։ Չափազանց կախված են մյուսների կարծիքից, այդ պատճառով կանեն ամեն ինչ և կդիմեն ցանկացած խաբերության՝ գովասանքի, խրախուսանքի, հիացմունքի արժանանալու համար։ Ի վիճակի չեն իրականություն դարձնել սեփական մտքերը, կարող են զարգացնել միայն մյուսների ծրագրերն ու մտահղացումները։

Կշեռքների համար շատ դժվար է ազատվել բազմաթիվ կոմպլեքսներից, ինչի հետևանք են դառնում մեղքի զգացումը, մերժելու անկարողությունը, պատասխանատվության անբավարար քանակը, կամքի բացակայությունը։ Այս պայմաններում նրանք չեն կարողանում հաջողության հասնել։

5. Կարիճ։ Կարիճներն անձամբ են կառուցում սեփական ճակատագիրը, սակայն հեշտ ճանապարհների երկրպագու չլինելով՝ հաճախ են խնդիրների բախվում, քանի որ անկեղծորեն կարծում են, որ երջանկությունը հեշտ չի լինում։ Կարողանում են դիմակայել անհաջողություններին և ոտքի կանգնել, ինչի հետևանքով կյանքն ավելի բարդ է դառնում։

Կարիճների համառությունն անսահման է։ Բացի այդ՝ նրանք ինդիվիդուալիստներ են՝ մարդիկ, ովքեր տանել չեն կարողանում ամբոխի սկզբունքներն ու կարծիքը։ Փոփոխվող աշխարհում ճկուն լինելու անկարողությունը նրանց գլխավոր խնդիրն է։ Իհարկե, նպատակասլացությունն ու համառությունը երբեմն ճանապարհ են բացում հաջողության համար։

6. Ձկներ։ Մշտապես ծայրահեղությունների մեջ են։ Նրանց մի մասը հակված է մելամաղձոտության և խոցելիության՝ կյանքի ցանկացած դրսևորման նկատմամբ։ Մյուսները, հակառակը, նյարդային լինելով, ապրում են մշտական լարվածության վիճակում։ Ճակատագրի փորձությունների դեմ անդադար պայքարը նրանց հաճախ հանգեցնում է հոգեբանական և ֆիզիկական հյուծվածության։ Նրանք ներդնում են բոլոր ուժերը՝ ապացուցելով երջանկության իրենց իրավունքը, հաճախ դառնալով սեփական համոզմունքի գերին, որ որքան շատ տան, այնքան մեծ երջանկության կարժանանան ճակատագրի կողմից։ Դա է պատճառը, որ նրանք անկեղծորեն չեն հասկանում, թե ինչու են այդքան շատ խնդիրներ ունենում։ Նույնիսկ ամենափոքր խնդրի պատճառով կարող են խուճապի մատնվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular