Ինչ են թաքցնում Կենդանակերպի նշանները
ՖՈՏՈԽոյ
Խոյերը հաճախ թաքցնում են, որ ենթարկվում են շրջապատի ազդեցությանը: Նրանք կարող են բացարձակ անկախ թվալ՝ շրջապատին ապացուցելով, որ իրենց կարծիքի վրա ազդել հնարավոր չէ: Սակայն այն մարդիկ, որոնցով նրանք հիանում են կամ որոնց հետ կապված են, կարող են ազդել իմպուլսիվ Խոյերի վրա: Հաճախ Խոյերը թաքցնում են իրենց բարդույթները, որոնք նրանց մոտ շատ են: Նույնիսկ ամենից անխոցելի ու ինքնավստահ Խոյերը չափազանց բարեսիրտ են: Համարձակ պահվածքը նրանց անհրաժեշտ է՝ իրենց հարուստ եւ խոցելի ներաշխարհը պաշտպանելու համար:
Ցուլ
Ցուլերը թաքցնում են իրենց անձնական կյանքի մանրամասները: Նրանք չեն սիրում իրենց ռոմանտիկ հարաբերությունների մասին պատմել նույնիսկ մտերիմմ ընկերների հետ զրույցում՝ ձգտելով զգացմունքները թաքցնել բոլորից: Հաճախ Ցուլերը չեն խոսում նաեւ իրենց ֆինանսական դրության մասին՝ նման քննարկումներն անհարկի համարելով: Ցուլերը փորձում են նվազեցնել իրենց եկամուտները եւ խուսափում են այդ մասին խոսակցություններից:
Երկվորյակ
Երկվորյակները թաքցնում են իրենց մտքերն ու մարդկանց հանդեպ իրական վերաբերմունքը: Նրանք կարող են բարյացկամ լինել ոմանց հանդեպ, բայց ընկեր համարել բոլորովին այլոց: Հաճախ Երկվորյակները ցուցադրական հարգանք են ցուցաբերում նրանց հանդեպ, ում հոգու խորքում ատում են: Երկվորյակները հաճախ նաեւ թաքցնում են իրենց հետաքրքրություններն ու հակումները, օրինակ՝ խաղամոլությունը:
Խեցգետին
Էությամբ գաղտնապահ Խեցգետինները կողմնակի անձանցից թաքցնում են ամեն ինչ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ վախենում են չար աչքից կամ իրենց անձնական կյանքին հասցվող այլ վնասից: Հազիվ թե կարողանաք նրանցից տեղեկություններ ստանալ ընտանիքում հարաբերությունների մասին, իսկ նրանց տունը հասանելի է միայն ընտրյալներին: Խեցգետիններն անկեղծ են ու խոցելի, այդ պատճառով ձգտում են իրական զգացմունքները թաքցնել անտարբերության եւ սառնության քողի ներքո: Նրանք վստահում են միայն նրանց, ում վաղուց են ճանաչում, եւ նրանց, ովքեր մանրակրկիտ ստուգում են անցել:
Առյուծ
Առյուծները շրջապատից թաքցնում են գիտելիքների եւ իրենց ուժերին վստահության պակասը: Հպարտ Առյուծներին նման բաներում կասկածելը պարզապես անհնար է, սակայն նրանք հաճախ պատրաստակամությամբ գործի են անցնում, որ նրանց անտեղյակ լինելու հարցում կասկածներ չլինեն: Առյուծները հաճախ թաքցնում են նաեւ իրենց ծրագրերը: Երիտասարդության տարիներին նրանք հաճույքով կիսվում են մտքերով, սակայն հասուն տարիքում նախընտրում են լռել՝ մինչեւ նպատակին հասնելը:
Կույս
Կույսերը նախընտրում են թաքցնել իրենց հավակնությունները: Նրանք պարփակված կենսակերպ են վարում, ձգտում են ուշադրություն չգրավել: Նրանք լռելյայն հասնում են այն ամենին, ինչ ուզում են, որպեսզի ոչ ոք չկարողանա իրենց օգտագործել շահադիտական նպատակներով: Կույսերը հաճախ թաքցնում են նաեւ իրենց ֆինանսական դրությունը՝ նախընտրելով չխոսել իրական եկամուտների մասին:
Կշեռք
Կշեռքները հաճախ շրջապատից թաքցնում են իրենց գաղտնի ցանկությունները՝ դժգոհության ալիք չառաջացնելու համար: Նրանք վախենում են, որ իրենց հակումները կարող են լայն հանրությանը հայտնի դառնալ, այդ պատճառով երկակի կյանք են վարում: Կշեռքները ցույց չեն տալիս, երբ ինչ-որ մեկն իրենց դուր չի գալիս, քանի որ նրանք խուսափում են կոնֆլիկտային իրավիճակներից: Նրանց համար ավելի դյուրին է խաղալ, քան վիճել ու ձայն բարձրացնել:
Կարիճ
Կարիճները հաճախ են դիմում շրջապատի օգնությանը, բայց դա անում են այնպես, որ հաճախ մարդիկ չեն էլ հասկանում նրանց իրական մտադրությունները: Նրանք չեն ցանկանում զրկվել օգնությունից, այդ պատճառով հաճախ ասում են մեկ բան, բայց անում բոլորովին հակառակը: Կարիճները հաճախ թաքցնում են իրենց սերը՝ փորձելով զուգընկերոջը, իսկ երբեմն պարզապես ցանկանալով ազատվել անկոչ զգացմունքից:
Աղեղնավոր
Աղեղնավորները բազմակողմանի բնավորություն ունեն, այդ պատճառով երբեմն իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես պետք է վարվել ստեղծված իրավիճակում: Նրանք ուղղախոս են եւ կարող են հանգիստ պատասխանել ցանկացած հարցի, բայց չեն կարող ասել, թե ինչ կարող է իրենց հետ տեղի ունենալ հաջորդ վայրկյանին: Աղեղնավորները նաեւ վստահում են առաջատար աստղագետների կարծիքին, հետեւում են իրենց շրջապատողների Կենդանակերպի նշաններին:
Այծեղջյուր
Այծեղջյուրները հաճախ թաքցնում են իրենց ֆինանսական դրությունը: Ընդ որում, խոշոր եկամուտների մասին նրանք հաճույքով հաղորդում են, իսկ եթե ֆինանսական խնդիրներ են ունենում, նախընտրում են լռել: Այծեղջյուրները նաեւ թանկ են գնահատում իրական ընկերությունը, բայց վախենում են ցուցադրել իրենց նվիրվածությունը, որպեսզի չվանեն նրանց, ովքեր իսկապես թանկ են իրենց համար:
Ջրհոս
Ջրհոսները հաճախ թաքցնում են իրենց անտարբերությունը: Նրանք անում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է շրջապատի հետ շփվելու համար, բայց հոգու խորքում անտարբեր են ծանոթների եւ գործընկերների հանդեպ: Գաղտնի են մնում նաեւ նրանց ապագայի ծրագրերն ու անձնական կյանքը: Ջրհոսները վախենում են միայնությունից, այդ պատճառով դա նույնպես գաղտնի է մնում շրջապատից:
Ձկներ
Ձկները թաքցնում են իրենց վախերը: Նրանք ձգտում են բարյացկամ թվալ եւ անընդհատ ժպտում են: Ձկները հազվադեպ են շրջապատին պատմում իրենց խնդիրների մասին, նախընտրում են ինքնուրույն լուծել դրանք: Նրանք նաեւ խնամքով թաքցնում են շրջապատից իրենց խոցելիությունն ու կախվածությունը մարդկանցից: Ձկները հաճախ թաքցնում են նաեւ իրենց ծուլությունը: