Չափազանց պարզ հնարքներ, որոնք կհեշտացնեն ձեր առօրյան. որպիսի նոութբուքը չտաքանա...
ՖՈՏՈԲազմաթիվ դիզայներներ և մասնագետներ ջանքեր են գործադրում ստանալու համար այնպիսի սարքավորումներ, որոնք էապես կհեշտացնեն մեր առօրյան. խոհանոցային գադժետներ, կենցաղային նորամուծություններ...Սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, միշտ էլ պատահում են իրավիճակներ, որոնք պահանջում են ոչ սովորական լուծումներ: Orer.am-ը կներկայացնի մի քանի պարզ հնարքներ, որոնք շատ օգտակար կլինեն առօրյա կենցաղային խնդիրների լուծման համար.
1. Ունիվերսալ մարտկոցներ.
Փոքր չափսի մարտկոցները կարող եք «երկարեցնել» փայլաթիթեղի միջոցով. + նշանի կողմից:
2. Կոշիկների տհաճ հոտից ազատվելու միջոց.
Կոշիկների տհաճ հոտից կարելի է հեշտությամբ ազատվել թեյի փոքրիկ տուփերի միջոցով. երեկոյան դրանք դրեք կոշիկների մեջ, թողեք ամբողջ գիշեր: Թեյը կներքաշի բոլոր տհաճ հոտերը:
3. «Իդեալական» ձվածեղ.
Թավայի մեջ դրեք օղակաձև կտրված սոխ, կոտրած ձուն գցեք օղակի մեջ. սպիտակուցը չի տարածվի, ձվածեղը կունենա շատ ախորժելի տեսք:
4. Որպիսի նոութբուքը չտաքանա...
Ձվի համար նախատեսված ստվարաթղթե տուփը դրեք նոութբուքի տակ. այս պարզ հնարքը կապահովի օդի ազատ շրջանառություն, որի արդյունքում նոութբուքը չի տաքանա:
5. Որպիսի հեշտությամբ գտնեք սկոտչի ծայրը...
Որպիսի ժամանակ չվատնեք և չկոտրեք եղունգները, սկոտչն օգտագործելուց հետո ծայրին սեղմակ դրեք: