ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որքա՞ն գումար են պահանջում հայ դերասանները՝ սերիալներում նկարահանվելու համար..Սենսացիոն բացահայտումներ

ՎԻԴԵՈ

Երբ հայ դերասաններին հարցնում ես, թե ինչքա՞ն գումար են նրանք վաստակում թատրոնում, նրանք միշտ իրավացիորեն բողոքում են և  փաստում են, որ այդ պատճառով է նրանք խաղում են հայկական այս կամ այն սերիալում՝ ընտանիք պահելու ու օրվա հացը վաստակելու համար։ 

Իսկ ինչքա՞ն գումար է իրականում վաստակում թատրոնի դերասանը սերիալներում նկարահանվելու համար և ինչքան գումար է ստանում ոչ այդքան հայտնի դերասանը՝ սերիալում նկարահանվելու համար։ 


Boomnews.am—ի տեղեկություններով ձեր պատկերացրած աստղաբաշխական գումարները իրականում գոյություն չունեն և ոչ բոլորն են սերիլաում նկարահանվելու համար բարձր վարձատրվում։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ սկսնակ դերասանը /այս պարագայում դերասանական կրթությունը կարևոր չէ/, ով ուղղակի քաստինգի շնորհիվ հայտնվել է այդ սերիալում, մեկ օրվա նկարահանման համար վճարվում է 10-15 հազար ՀՀ դրամ ու հարցը այն է, որ նա կարող է այդ մեկ օրում նկարահնվի մի քանի սերիալի համար։ Ասյինքն այնպես չէ, որ եթե դու սերիալում ես նկարահանվում, դա նշանակում է ամիսը 30 օր ու օրական 10-15 հազար դրամ պետք է վաստակես։ 



Թատրոնի դերասանները, կամ այն դերասանները, ովքեր քիչ թե շատ հայտնի են հանրությանը ու կարող են իրենց ներկայությամբ սերիալը դիտարժան դարձնել նույնպես նկարահանվում են օրավարձով, բայց նրանց գումարները էլ ավելի բարձր են։ Ըստ մեր տեղեկությունների, նրանց վարձատրությունը կարող է հասնել 20-80 հազար ՀՀ դրամ օրական։ 

Մի զարմանալի փաստ կա նույնպես, նախկինում հայտնի դերասանները համաձայնվում են նույնիսկ անվճար նկարահանվեն ստացված կինոյում կամ սերիալում միայն նրա համար, որ նրան նորից ճանաչեն ու հրավիրեն այլ սերիալներում նկահարնվելու։ 

Ըստ մեր տեղեկությունների՝ վարձատրության չափը որոշվում է մի քանի կրետերիաների շնորհիվ. 

1. Ինչքանո՞վ ես դու հայտնի։ 
2. Առաջնային, թե երկրորդական դեր ես դու խաղում։ 
3. Սերիալի ընդհանուր բյուջեն։
4. Ըստ սցենարի քո դերային կատարումները ինչքան են։

 
 

 



Իսկ ինչ վերաբերվում է շատ հայտնի դերասաններին, որոնք իրականում մերօրյա ամենապահանջվածներն են, ապա նրանց դեպքում այլ է. դերասանը ինքն է ասում «իր գինը» ու պայմանները, իսկ պրոդյուսերը խորհում է ու կապ չունի, թե ինչքան է ինքը խաղալու դրանից պայմանագրի գինը չի փոխվում։  

Առաջարկում ենք ձեզ դիտել այդ սերիալներից մեկի՝ «Հարազատ թշնամի» չստացված կադրերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular