ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությանը միացավ եւս 4 պատգամավոր. անհրաժեշտ է եւս 32-ը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացան եւս 4 պատգամավոր: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց Նիկոլ Փաշինյանի օգնական Հակոբ Սիմիդյանը:

Ստորագրահավաքին միացած պատգամավորներն են՝ «Համախմբում» կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Ստորագրահավաքին մասնակցողների թիվը այսպիսով դարձավ 12:

ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է եւս 32 պատգամավորի ստորագրություն, քանի որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվում է առնվազն 44 պատգամավորի համաձայնության դեպքում: Անհրաժեշտ է, որ 44 ստորագրություն հավաքվի մինչեւ այսօր ժամը 17:00-ն:

Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ Փաշինյանի նախաձեռնությանն արդեն միացել են Թեւան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ռուբիկ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ստեփան Դեմիրճյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ, բնականաբար՝ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր. «Կարծում եմ ժամանակն է, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրի եւ քննարկի պարեկապահակային գնդի շուրջ ստեղծված իրավիճակը, որովհետեւ կարծում եմ այդ իրավիճակը հղի է ծանր հետեւանքներով Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար եւ Հայատաանի խորհրդարանը իրավունք չունի անմասն մնալ այս իրավիճակի հանգուցալուծումից: Առաջարկը հետեւյալն է՝ վաղը հուլիսի 28-ին ժամը 17:00-ին հրավիրրել արտահերթ նիստ եւ քննարկել ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի ուսումնասիրության եւ հանգուցալուծման հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular