ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգչուհի Լիանան՝ նոր տեսահոլովակի և ընտանիքի համալրման մասին

ՎԻԴԵՈ

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Լիանայի հետ, ով խոսել է իր ներկայիս գործունեության, առաջիկայում նոր տեսահոլովակ ներկայացնելու եւ ընտանիքի համալրման մասին:

 

«Այս պահին ինձ մոտ ավելի հանգիստ շրջան է, կարելի է ասել հանգստանում եմ Ամանորից հետո, քանի որ այդ օրերին զբաղվածությունս շատ էր: Իհարկե, կան երգեր, որոնք պետք է ձայնագրվեն, որից հետո արդեն որոշում կկայացնեմ, թե դրանից որ մեկի հիման վրա տեսահոլովակ նկարահանեմ»,- պատմեց երգչուհին՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ, իր նախընտրությունը կտա ավելի ռիթմիկ երգին:

 

«Անկեղծ ասած՝ բոլոր հեղինակները, չգիտես ինչու, ինձ պատկերացնում են ավելի մեղեդային, «սրտաճմլիկ» երգեր կատարելիս, սակայն ես կարծում եմ, որ ինձ այս պահին որեւէ աշխույժ աշխատանք է պետք: Միեւնույն ժամանակ, ինձ մոտ կարծես թե խուճապ է, քանի որ գրեթե բոլոր թեմաներով երգեր կատարել եմ: Բացի այդ, պետք է տեսահոլովակ նկարահանելու համար անհրաժեշտ գումար ունենամ, քանի որ չունեմ հովանավոր, բոլոր ծախսերը ես եմ հոգում: Չեմ ցանկանում նկարահանել տեսահոլովակ պարզապես նկարահանելու համար»,- հավելեց Լիանան:


Անդրադառնալով իր վերջին աշխատանքին՝ «Շնորհավոր լինի» երգին եւ տեսահոլովակին, որը հարսանեկան թեմայով էր, երգչուհին նշեց, որ դրա շուրջ առաջացած դրական քննարկումներից ինքը բավարարված է: Իսկ հարցին՝ արդյոք նրան գոհացրե՞լ է նաեւ տվյալ երգի կոմերցիոն կողմը, Լիանան պատասխանեց.


«Դեռ չեմ կարող ասել, որ գումարային տեսանկյունից այն իրեն արդարացրել է: Բայց ինձ համար առավել կարեւոր է այն փաստը, որ հաճախ ինձ զանգահարել եւ ասել են, որ շատ հարսիկներ իրենց հարսի պարի համար նախընտրությունը տվել են հենց իմ երգին»,- ասաց Լիանան:

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular