ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վերջին օրերին 10 հազարից ավելի իրանցի է ժամանել Հայաստան | տեսանյութ

ՎԻԴԵՈ

«Նովրուզին ընդառաջ այս տարի ՀՀ ավելի շատ իրանցիներ են այցելել: Հայաստանում ավելի շատ իրանցիներ տեսնելը շահեկան է մեր պետության համար, քանի որ ՀՀ արդյունաբերության գերակա ճյուղերից է համարվում տուրիզմը: 60 միլիոն բնակիչ Պարսկաստանից տեղաշարժվել է` իրենց Նոր տարվա կապակցությամբ: Մեր երկրի համար այս տուրիզմը նորություն դարձավ, քանի որ մեծ թվով տուրիստներ են լինում և այս տարի 10 հազարն անցնում է: Պարսկաստանում սանկցիաները վերացել են, իսկ Թուրքիայում մեծ խնդիրներ կան, պայթյուններ են լինում, և իրանցիները մեր երկիրն անվտանգության իմաստով ավելի շատ են հավանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային ռադիոյի պարսկերեն հաղորդումների ավագ խմբագիր Տիգրան Դավուդյանը:

Մանրամասները՝ տեսանյությում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular