Հերթական սրբապղծությունը Երևանում (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 2-ին, հերթական սրբապղծությունն ու վանդալիզմն է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան Երևանի բնակչուհի՝ 52-ամյա Նանա Ասիկյանը, այցելելով Թոխմախում հուղարկավորված իր հարազատների շիրիմներին, հերթական անգամ մոր գերեզմանը հայտնաբերել է ոչ բարվոք վիճակում։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Ասիկյանն ասում էր. «Հիվանդ մորաքույր ունենք՝ Ամալյա Ռոստոմյանը, ով պարբերաբար գալիս է գերեզմանոց ու սկսում է մորս շիրիմը փորել. շիրմաքարն է աղավաղում, նստարանը, խնկամանը, ծաղկամանը ջարդում։ Այս վերջին անգամ նա նույնիսկ խազերով վնասել էր շիրմաքարը։ Կատարվածի մասին դեռ այն ժամանակ տեղեկացրեցինք տարածքի ոստիկանությանը, որտեղից ժամանեցին ոստիկանները, սակայն բավարարվեցին միայն դեպքը արձանագրելով։ Թե՛ ես, թե՛ գերեզմանատան աշխատակիցները նշել ենք, թե ով է վանդալիզմի հեղինակը, սակայն, չգիտես ինչու, Էրեբունու ոստիկանությունն ու քննչական բաժինը մատը մատին չեն խփում։ Եթե առաջին դեպքի ժամանակ իրավական գնահատական տային խնդրին, ապա երկրորդ, երրորդ դեպքերը չէին կրկնվի։ Հիմա էլ ունեմ արդարացի մտավախություն, որ նա իրեն անպատիժ է զգում, ու չի բացառվում, որ հերթական անգամ կգա ու կպղծի մայրիկիս շիրիմը։ Մեր հույսը ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն է, ով կարող է իր հսկողության տակ պահել վանդալիզի այս դեպքը և կարճ ժամանակում խնդիրը կլուծվի։ Իսկ մեր պահանջը արդարացի է. թող այդ կինը հանգիստ թողնի հանգուցյալներին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի