ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում սանտեխնիկ տղամարդը ձևացրել է, թե գինեկոլոգ է ու զննել 100-ից ավելի կանանց

ՎԻԴԵՈ

Բժիշկների աշխատանքն իսկապես պատասխանատու է, քանի որ հենց նրանցից է կախված մարդու առողջությունը ու երբեմն անգամ կյանքը։

Բայց այս ռուս տղամարդու համար երևի դա այնքան էլ այդպես չէր։ Մասնագիտությամբ սանտեխնիկ, 31-ամյա Անտոն Յարինը Պերվուրալսկի հիվանդանոցում ձևացրել է, թե գինեկոլոգ է, և զննել է ավելի քան 100 հիվանդի։ Սկզբում նա դիմել էր սանտեխնիկի աշխատանքի համար, սակայն փոխարենը որոշել է հագնել այդ հիվանդանոցի բժիշկների համազգեստից և ձևացնել՝ իբր գինեկոլոգ և վիրաբույժ է։ Իր կեղծ գործունեության ընթացքում Անտոնը նաև զննել է մի անչափահաս երեխայի։

 

Ռուսական մամուլի տվյալներով՝ նրա կողմից զննված հիվանդներից ոչ մեկը բողոք չի ունեցել կեղծ բժշկից, իսկ հիվանդանոցի մյուս աշխատողները միայն 7 օր անց են գլխի ընկել, որ նա իրականում բժիշկ չէ։

«Նա քայլում էր հիվանդանոցի միջանցքներում, կարծես տարիների փորձ ունեցող բժիշկ է։ Բացի այդ՝ շատ լավ գիտեր հիվանդանոցի կառուցվածքը, բոլոր բժիշկների ու այլ աշխատակիցների անունները։ Այնքան ինքնավստահ էր, որ ուղղակի չէինք կարող կասկածել»,- պատմել է հիվանդանոցի գլխավոր բիժիշկը։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular