Ի՞նչ տեսահոլովակ են նկարահանել Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկը Ծաղկաձորում
ՎԻԴԵՈԵրգիչներ Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկը նոր զուգերգ ունեն, որի հիման վրա տեսահոլովակ են նկարահանել։ Նոր աշխատանքի առաջին մանրամասները նրանք վստահել են Tert.am Life–ին։
Վաղեմի ընկերները զուգերգով ներկայանալու որոշում են կայացրել այս տարվա դեկտեմբերին, երբ Արմանը մենահամերգի համար մեկնել էր Լոս Անջելես։ «ԱՄՆ-ում Արմանը հանդիպումներ էր ունեցել հայ գործընկերների հետ։ Զրույցներից մեկի ժամանակ Արմենչիկի հետ համաձայնության են եկել, որ զուգեր կատարեն»,– պատմեց Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուսինե Արշակյանը։
Նոր աշխատանքը երկար սպասել չի ստիպել։ Կարճ ժամանակ անց ընտրվել է երգը, որի երաժշտությունը գրել է Արմենչիկը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։ «Երգը նվիրված է հայ աղջիկներին։ Փոփ ժանրում է։ Վստահ եմ, որ հավանության կարժանանա և՛ Արմենչիկի, և՛ Արմանի երկրպագուների կողմից»,– նշեց Լուսինեն ու հավելեց, որ երգի անվանումն ասել չեն կարող, քանի որ այժմ տարբերակներ են քննարկվում։
Շարունակությունը՝ Այստեղ