ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԵՖԻԼՅԱՆԸ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ. ԱՊՇԱԾ ԵՆ…

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հիմնադիր խորհրդարանի անդամ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը պատրաստ է հանդիպում ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով:

Միաժամանակ նա կոչով է հանդես եկել: «Այդ կոչը միայն այդ տղաներին ուղղված չէ, կոչը ասում է, որ ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից եւ դա իրականացնելու համար ինքը Սեֆիլյանը պատրաստ է ամենաբաձր մակարդակով հանդիպում ունենալ»,- այս մասին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով երեկ տեսակցել է Ժիրայր Սեֆիլյանին Երեկ նա հանդիպել է նաեւ Էրեբունու ՊՊԾ շենքը առավոտյան գրոհած «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ անձանց հետ:

«Այնտեղ գտնվող տղաներն առաջին իսկ րոպեից պահանջել էին Ժիրայր Սեֆիլյանին բերեն այդ զորամաս, բայց ուժային կառույցները դա բացարձակապես մերժել էին: Եթե ուժային կառույցների կողմից հեշտացվի, պարոն Սեֆիլյանը պատրաստ է գնալ հանդիպման»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular