ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օճառը, որը մենք օգտագործում ենք ամեն օր, կարող է վնաս հասցնել մեր առողջությանը՝ առաջացնելով անգամ քաղցկեղ․ Ահա, թե ինչպես խուսափել այդ ամենից

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Այս տեղեկությունը կօգնի ձեզ և ձեր հարազատների հեռու պահել լուրջ հիվանդություններից։

Մենք բոլորս օրվա ընթացքում լվանում ենք ձեռքերն օճառով։ Շատերը օգտագործում են հակաբակտերիալ պարունակող օճառներ, սակայն նրանց մեծ մասը պարունակում են շատ վնասակար նյութեր մեր առողջության համար։ Նույնիսկ այն կարող է առաջացնել քացկեղ։

Այդ նյութը՝ տրիկլոզան է։

Խնդիրը նրանում է, որ ոչ միայն օճառը ունի այդ վնասակար նյութը, այլ նաև շատ իրեր, որոնք մենք օգտագործում ենք ամեն օր։ Օրինակ՝ ատամի մածուկը, օճառը, դեզոդորանտները, լվացքի փոշին, որոշ օծանելիքներ և այլն։

Տրիկլոզանի խնդիրը կապված է մեր տեղեկատվության բացակայության հետ, քանի որ մենք չգիտենք, թե ինչքան վնասակար ազդեցություններ ունի այն մեր առողջության համար։

Մեր օրերում արդեն մի քանի հետազոտություններ ապացուցել են, որ տրիկլոզանը ավելացնում է բակտարիաների հաստատակամությունը։ Այսինքն՝ այն նպաստում է բջջային բակտերիաների առաջացմանը, որոնք կան գրեթե բոլոր բժշկական դեղերում:


 

Երբ տրիկլոզանը մտնում է շփման մեջ քլորի և ջրի հետ, սկսում է կազմել քլորոֆորմ, որը, ըստ ԱՄՆ-ի շրջակա միջավայրի պահպանության գործակալության, քաղցկեղի պատճառ է հանդիսանում:

Այդ դեպքում, ի՞նչ անել։ Ահա թե ինչպես կարող եք խուսափել այդ խնդրից։

Ստուգեք պիտակները մաքրման, հիգիենայի և առողջության հետ կապված միջոցների վրա և մաքսիմալ կերպով խուսափեք տրիկլոզանի հնարավոր ազդեցություններից: Հնարավորության դեպքում փոխարինեք այս ապրանքները ավելի բնական արտադրանքով, որոնք չեն վնասում ձեր առողջությանը:

Բացի դա, սննդի սոդան համարվում է կոսմետիկական  և մաքրման նպատակներով ամենալավ փոխարինողը։ Մենք պատրաստել ենք մի քանի խորոհուրդներ, որոնք կօգնեն խուսափել այդ նյութերի վնասակար ազդեցությունից և պահպանել ձեր առողջությունը։

Փորձեք փոխարինել լոգանգի համար նախատեսված գելը՝ կապույտ կավով։ Այն թանկարժեք չէ և կարելի է գնել դեղատներում, կամ պատվիրել ինտերնետի միջոցով։ Այն վերացնում է տոքսիները և բակտերիաները։ Պարզապես քսեք այն ձեր մաշկին լոգանքից առաջ, իսկ հետո լվացեք տաք ջրով։

Ձեռքերի, ինչպես նաև մազերի և մարմնի լվանալու շատ արդյունավետ միջոց է համարվում մանանեխը։ Դուք կարող եք պատրաստել մանանեխի փոշի տան պայմաններում՝ մանրացնելով բլենդերի օգնությամբ մանանեխը, կամ գնելով խանութից պատրաստի վիճակում գտնվող փոշիացված մանանեխ։

Եթե դուք գոնե մեկ անգամ փորձեք այս միջոցը, ապա այլևս չեք գնի լվանալու համար նախատեսված միջոցներ խանութից, քանի որ բնական միջոցը ավելի արդյունավետ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular