Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին փետրվար ամսին
ՎԻԴԵՈԽոյ (21 մարտ- 20 ապրիլ)
Փետրվարին խոյերը կարող են այնքան էլ չհասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, կլինի դա աշխատավայրում, թե ընտանիքում: Գուցե ձեզ փորձում են օգտագործել` չպարզաբանելով խնդրանքների կամ պահանջների իրական պատճառները: Զգույշ եղեք, այլապես ստիպված կլինեք պատասխան տալ այլոց սխալների համար: Փետրվարի կեսերին համառություն ցուցաբերեք և թույլ մի տվեք ճնշում գործադրել ձեր վրա: Վերլուծեք անգամ ամենաանմեղ խնդրանքներն ու առաջարկները: Իսկ եթե պլանավորում եք վերջ դնել որևէ մեկի հետ հարաբերություններին, ապա արեք դա ամսվա վերջին տաս օրվա ընթացքում: Ամսվա վերջին փորձեք կենտրոնանալ ձեր հետաքրքրությունների և շահերի վրա, ինչը ձեզ հնարավորություն կտա ամրապնդելու ձեր դիրքերը:
Ցուլ (21 ապրիլ – 20 մայիս)
Ցուլերին Փետրվարին սպասվում է հարաբերությունների պարզում, ընդ որում նրանք ստիպված կլինեն ցուցաբերել իրենց բնավորության ուժեղ կողմերը, որպեսզի համառ լինեն և պաշտպանեն իրենց համոզմունքները: Հավանական է, որ ամսվա վերջին որևէ գաղտնիք բացահայտեք, ինչից հետո ցանկություն չեք ունենա շարունակել ձեր նախկին կենսակերպը: Կհրաժարվեք հաշվի նստել մյուսների կամ կոնկրետ ինչ-որ մեկի շահերի հետ, քանի որ կհասկանաք, որ եկել է ձեր ժամանակը: Ամսվա կեսին չթողնեք շեղել ձեզ ձեր ուղուց: Ձեր որոշումը դրական արդյունք կտա միայն այն դեպքում, երբ վստահ լինեք, թե ինչ եք կոնկրետ անելու: ՄՓետրվարի վերջին գուցե առանձնանալու կարիք ունենաք, որպեսզի հանգստանաք և կողմնորոշվեք հետագա անելիքների հարցում: Մի մնացեք տանը, քաղաքից դուրս եկեք, մոտ եղեք բնությանը:
Երկվորյակ (21 մայիս – 21 հունիս)
Փետրվարին երկվորյակները պետք է փորձեն պահպանել իրենց համբավը, իսկ դրա համար խորհուրդ չի տրվում հրապարակավ խոսել իրենց անձնական հարաբերությունների, նախասիրությունների և եկամտի ստացման եղանակների մասին: Գուցե մարդիկ լինեն, ովքեր փորձեն օգտվել ձեր թուլություններից, որպեսզի ձեզ բարոյական և նյութական վնաս հասցնեն: Փետրվարի սկզբին փորձեք հստակ լսել և կատարել այն, ինչ ղեկավարությունը պահանջում է ձեզնից. պետք չէ հարուցել ղեկավարության դժգոհությունը: Այժմ բնավորությունը ցույց տալու ժամանակը չէ: Իսկ մարտի վերջին կարող եք ձեզ թույլ տալ հանգստանալ: Զբաղվեք նրանով, ինչ ձեր հոգին կցանկանա, դա ի օգուտ ձեր գործերի և հարաբերությունների կլինի:
Խեցգետին (22 հունիսին – 22 հուլիսին)
Խեցգետինների համար դժվար կլինի Փետրվարին: Նրանք ստիպված կլինեն պահպանել ուրիշի գաղտնիքը, և դրա պատճառով կտուժի նրանց սեփական գործունեությունը: Բացառված չէ, որ ձեր բարության պատճառով ստիպված լինեք պատասխանատու լինել ուրիշի սխալների համար: Փորձեք այնպես դասավորել իրավիճակը, որպեսզի չտուժեք ոչ դուք, ոչ էլ ձեզ վստահած մարդը: Ամսվա սկզբին ստիպված կլինեք երկար ժամանակ տրամադրել ձեր հարազատներին և ընտանեկան խնդիրներին: Գուցե ջրի երես դուրս գան հին պարտքերը: Աշխատեք շուտ ազատվել դրանցից: Փետրվարի կեսերին կարող եք տուժել սեփական զգայունությունից, գուցե ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ` ազդելով ձեր խղճի վրա: Մի ենթարկվեք պրովոկացիաներին: Որքան շատ հասցնեք անել ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, այնքան հաջող կլինի գարնան շարունակությունը: Մի ծուլացեք:
Առյուծ (23 հուլիս – 22 օգոստոս)
Առյուծներին Փետրվարին սպասվում է նախկին տարիների արածի վերաիմաստավորում: Բացառված չէ, որ ձեր գործունեության նոր ուղղություն տեսնեք կամ ցանկանաք զուգահեռ ինչ-որ նոր բանով զբաղվել: Ամսվա սկզբին ձեզ ինչ-որ գաղտնիք կարող է բացվել: Գուցե որոշ մարդիկ ցանկանան ձեզ մոտ բացվել: Մի մերժեք նրանց, փորձեք անել ամեն ինչ, ինչ ձեզ կխնդրեն: Եվ այդ մարդկանց երախտապարտությունը սահմաններ չի ճանաչի: Փետրվարի սկզբին խնայեք ձեր առողջությունը: Փորձեք ժամանակ գտնել հանգստի համար:
Կույս (23 օգոստոս – 22 սեպտեմբեր)
Փետրվարի կույսերը պետք է փորձեն ինֆորմացիայի հետ զուսպ և հավաք լինեն: Բացառված չէ, որ հավաստի թվացող ինֆորմացիան դեզինֆորմացիա լինի: Ամսվա սկզբին փորձեք զերծ մնալ աշխատանքի մասին խոսակցություններից հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ: Փետրվարի կեսին փորձեք խնայել ձեր գումարները, անգամ եթե թվա, թե գտել եք այն իրը, առանց որի ապրել չեք կարողանա: Զսպեք ձեզ, քանի որ հետագայում գուցե այդ գումարի կարիքն ունենաք: Ամսվա վերջին պետք չի եսասիրություն ցուցաբերել մոտ մարդկանց հետ հարաբերություններում:
Կշեռք (23 սեպտեմբեր – 22 հոկտեմբեր)
Կշեռքները Փետրվարին ստիպված կլինեն որոշել, թե ինչ են ցանկանում անել և ինչից պետք է հրաժարվել: Հավանական է, որ մարտի սկզբին ինչ-որ ինֆորմացիա ստանաք, ինչը ձեզ մտորելու շատ առիթ կտա: Չի բացառվում, որ ձեզ սիրո խոստովանություն անեն: Փետրվարի կեսին հաջող կլինի ձեր ձեռնարկած ցանկացած գործ, իսկ ամսվա վերջին ձեզ գուցե առաջարկեն անհատական նախագիծ մշակել: Մի հրաժարվեք, անգամ եթե շատ զբաղված լինեք:
Կարիճ (23 հոկտեմբեր – 21 նոյեմբեր)
Փետրվարի սկզբին կարիճներն իրեն շուրջ կհավաքեն մարդկանց, ովքեր իրենց կողքին կլինեն ցանկացած ձեռնարկած գործում: Չի բացառվում, որ որոշեք ինչ-որ «գաղտնի հասարակություն» բացել, որում առաջնորդ կլինեք: Մարդիկ անվերապահորեն կհետևեն ձեզ: Փետրվարի սկզբին ավելի շատ վստահեք ձեր ինտուիցիային: Գուցե ձեզ շատ շահավետ գործարք առաջարկեն, սակայն ձեր ներքին ձայնը հուշի, որ հրաժարվել է պետք: Մարտի կեսին ավելի լավ է ոչ մի կարևոր որոշում չկայացնել` հիմնվելով անձնական համակրանքի կամ հակակրանքի մասին: Ամսվա կեսին գուցե պատասխանատու լինեք մյուսների արարքների համար:
Աղեղնավոր (22 նոյեմբեր – 21 դեկտեմբեր)
Աղեղնավորներին Փետրվարին խորհուրդ չի տրվում շատ գլուխ գովել իրենց անձնական կյանքով կամ փորձել զարմացնել ինչ-որ մեկին: Կա վտանգ, ով մարդիկ կփորձեն վնասել ձեզ: Խուսափեք խոսակցություններից, թե որքան լավ է ձեզ մոտ ամեն ինչ: Հենց այդ ժամանակ կարող է պարզ դառնալ, որ ամեն ինչ այդքան էլ լավ չէ: Փետրվարի կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն աշխատավայրում, չի բացառվում, որ դա կարող է կապ ունենալ ձեր առողջական վիճակի հետ: Փետրվարի վերջին տասնօրյակում լուրջ վերաբերվեք այն ամենին, ինչ կատարվում է ձեր օրգանիզմում: Ամսվա վերջում ձեզ հետաքրքիր հանդիպում է սպասվում:
Այծեղջյուր (22 դեկտեմբեր – 19 հունվար)
Այծեղջյուրներին Փետրվարն համառ աշխատանք է սպասվում ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կյանքում: Հավանական է, որ սիրահարվեք և փորձեք սիրահարված վիճակը համատեղել կարիերայի հետ: Ամսվա սկզբին շատ բան կբացահայտեք ձեր մասին: Փետրվարի երկրորդ տասնօրյանը նվիրված կլինի ինքնաբացահայտմանը և վերաարժեքավորմանը: Փետրվարի վերջին ստիպված կլինեք շրջապատին ցույց տալ ձեր վառ անհատականությունը:
Ջրհոս (20 հունվար – 18 փետրվար)
Փետրվարին ջրհոսներին սպասվում են բազում անակնկալներ, ովքեր կօգնեն կողմնորոշվել գործնական, սոցիալական և անձնական գործերում: Ամսվա սկզբին ձեզ լավ ծանոթ ինչ-որ մեկը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Բացի այդ` չի բացառվում, որ նա ձեզ ինչ-որ բան առաջարկի, ինչը կհետաքրքրի ձեզ: Ամսվա կեսին աշխատեք չսահմանափակել ձեր ցանկությունները, քանի որ դա հնարավորություն կընձեռի ձերբազատվել հոգնածությունից: Փորձեք զբաղվել միայն անհետաձգելի գործերով:
Ձկներ (19 փետրվար – 20 մարտ)
Ձկների համար Փետրվարը շատ հաջող ամիս կլինի: Ամենայն հավանականությամբ նրանց սպասվում է իրենց արժանիքների գնահատում: Նրանց ժամանակը հաճելի և անհոգ կանցնի: Բարգավաճում է սպասվում նաև ֆինանսական գործերում: Փետրվարի սկզբին ստիպված կլինեք կարևոր որոշում կայացնել: Մի հիմնվեք շրջապատի կարծիքի վրա: Լսեք ձեր ներքին ձայնին: Ասմվա կեսին մի փորձեք հանգամանքներին հակառակ գնալ: Ամսվա վերջին հնարավորություն կունենաք ձեզ ինչ-որ բանով ուրախացնել: