ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես երգիչ Էրիկին չեմ սիրում` ոչ իր մարդ աշխարհը, ոչ էլ իր քթի մեջ կլկլացնող ձայնը». Լիանա Զուրաբյան

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

 
 

Ասմունքող Լիանա Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի հայրենակիցներ, երբ ինչ-որ մեկին եք ներկայացնում, նա կլինի արդի գրող, երգող, լրագրող, թե գրագրող, գրողի ծոցը ուղարկեք ձեր ավելորդ շռայլ ու ճոխ արտահայտությունները, ձեր խոսքում եղեք ճիշտ և հստակ։ Ինչ-որ մեկին են լուսաբանում, հարցազրույց կամ երգի տեսահոլովակ ու գրում՝ բոլորի կողմից սիրված․․․ Ա՜խ, մի ասեք։ Այդ բոլորն ովքե՞ր են՝ տվյալ մարդու ընտանիքի անդամնե՞րը։ Չի կարելի ախր, ես արդեն ՖԲ-ն էլ եմ համարում միջակություն։ Հասկացանք՝ մարդիկ եսակենտրոն են, սիրում են գովք, հա, բայց եկեք գովենք այդ մարդուն իր օջախում, կենացը խմենք իր առիթին, բայց հրապարակավ անպատասխանատու արտահայտություններ չանենք։ Տեղից ով ելնում է, լրագրող է և ում ցանկանում է, դարձնում է բոլորի սիրելին, այնինչ մարդկության կարող է 5%-ն էլ չգիտի այդ մարդուն, կամ թեկուզ գիտեն, ճանաչված է, բայց մի նշեք ձեր գովազդում «բոլորի կողմից սիրված» արտահայտությունը։ Ես կոնկրետ երգիչ Էրիկին չեմ սիրում, ո՛չ իր մարդ աշխարհը, ո՛չ էլ իր քթի մեջ կլկլացնող ձայնը։ Ո՞վ է թույլ տվել գովազդ կարդացողին հրապարակել «բոլորի կողմից սիրելի» արտահայտությունը։ Ես կարող եմ հստակ պատասխանատվություն պահանջել, ես էլ իմ հայրենիքում ապրող մի քաղաքացի եմ և բոլորից մեկը։ Եղեք ձեր գրառումների և նյութերի մեջ ավելի հստակ և ճիշտ։

Ես պետք է անձնական մի պարզ ճշմարտություն գրառեմ այս պահին․ վերջերս Հանքավանի հանգստյան տներից մեկում կայացավ իմ սիրո պոեզիան։ Լուսաբանվել էր կայքերում այս առիթն իրենց տնօրինության կողմից, և ես բնավ չնեղվեցի, երբ մարդիկ գրել էին`«Իր ասմունքով հանդես կգա ճանաչված ասմունքող Լիանա Զուրաբյանը»։ Ես էլ կուզեի՝ նշեին «սիրված» բառը, բայց մարդիկ, ինչ ճիշտն է, այն էին գրառել․ չէ՞ որ մարդկության մի մասն ինձ չի սիրում, այսինքն՝ նրանք, ովքեր չեն զգում իմ աշխարհը։

Դե ի՞նչ ասեմ, այսքանը, տառակերնե՛ր։ Ուշ ժամի եմ գրառում և արագ․ ինչպես չլինի, տառասխալներ կունենամ, սխալներս ուղղեք, նորմալ է, ովքեր էլ հասկացան միտքս ու զգացին ճիշտը, շնորհակալ եմ…»:

Աղմկահարույց գրառումից հետո Լիանան մեկ այլ գրառում էլ էր կատարել ֆեյսբուքյան էջում.

«Սիրելի ընկերներ, իմ ֆբ-յան վերջին գրառումը, որն ուղղված էր լրագրողների և ԶԼՄ-ների մաքսիմալիստական արտահայտությունների դեմ, օգտագործվեց իմ դեմ հենց ԶԼՄ-ների և լրագրողների կողմից։ Կոնտեքստից հանվեցին բառեր սկանդալային վերնագրեր ստանալու նպատակով։ Ես բնավ երգիչ Էրիկին վիրավորելու միտում չունեմ, պարզապես որպես օրինակ գրառեցի, ինչն այդքան էլ հաջող չստացվեց։ Երգիչ Էրիկրն մաղթում եմ բարձունքներ և նորանոր հաջողություններ արվեստի ոլորտում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular