ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ անել, երբ աղջկա մոտ այն օրերն են իսկ դու ուզում ես սիրով զբազվել (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Դաշտանային ցավեր. պայքար տնային միջոցներով

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանանց մոտ հիսուն տոկոսն ունենում է դաշտանային ցավեր: Երևի հենց այդ պատճառով էլ կանայք տանել չեն կարողանում այդ օրերը: Սակայն կան միջոցներ, որոնք, սիրելի լեդիներ, կօգնեն Ձեզ ավելի հեշտ անցնել այդ շրջանը, մեղմել ցավերը:

Սովորաբար ամենաուժեղ ցավերը մենք զգում ենք դաշտանային ցիկլի առաջին կամ երկրորդ օրը: Այդ օրերին կարևոր է ճիշտ սնվել: Աշխատեք շատ չուտել, սնվել փոքրիկ չափաբաժիններով: Կերեք շատ միրգ և բանջարեղեն:

Փորձեք ֆիզիկական վարժություններ կատարել,բայց ոչ շատ ինտենսիվ: Հիանալի կլինի, եթե յոգայով զբաղվեք: Ի դեպ, ապացուցված է, որ կանայք, ովքեր պարբերաբար սպորտով են զբաղվում, հազվադեպ են տառապում դաշտանային ցավերով:

Քչացրեք աղի և կոֆեինի կիրառումը: Չի կարելի, որ հեղուկ կուտակվի, իսկ կոֆեինը բարձրացնում է տոնուսն ու ուժեղացնում արնահոսությունը:

Շատ ժամանակ անցկացրեք պառկած: Փորին դրեք տաք սրբիչ. այն նույնպես կհանգստացնի ցավը:

Կարող եք փորձել հեռացնել ցավը կետային մերսման միջոցով: Դրա համար ոտքի վրա ներսի կողմից գտեք սրունքի և ծնկի միացման կետը: Սեղմեք այն 1-2 րոպե: Կրկնեք մյուս ոտքի վրա:

Փորձեք ձիթապտղի յուղը ցավը հանգստացնելու համար: Տաքացրեք 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղն ու քսեք ցավոտ հատվածին:

Օգտակար է նաև բանանը: Կարող եք առավոտյան և երեկոյան բանան ուտել: Շատերին օգնում է:

Անանուխի և երիցուկի թեյերը օժտված են ցավազրկող հատկությամբ: Փորձեք դա նույնպես:

Չնայած որ այդ օրերին խորհուրդ չի տրվում լոգանք ընդունել, բայց ջուրն իսկապես թուլացնում է ցավը: Կարող եք ավելացնելմի քանի կաթիլ լավանդայի եթերային յուղ, որպեսզի ուժեղացնեք լոգանքի ազդեցությունը:

Աշխատեք չմրսել, որպեսզի վերը նշված խորհուրդները Ձեզ այլեւս պետք չլինեն մյուս դաշտանային ցիկլի ժամանակ:)

Նյութը՝ intermedia24.ru

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular