ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղեղնավորներն այսօր բարդ խնդիրների կհանդիպեն. փետրվարի 15-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ

Հերթական օրը Խոյերի համար անամպ կսկսվի: Ձեզ սպասվում են նվազագույն արգելքներ և պատնեշներ: Լավ կլինի օրն անցկացնել մաքուր օդին, փոխել մթնոլորտը: Միանգամայն հաջող կանցնեն ինքնաբուխ միջոցառումները, որոնք նախապես չէիք ծրագրել: Հարմար պահ է անձնական կյանքում տեղի ունեցած հաճելի իրադարձությունը տոնելու համար:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Ցուլ

Որպեսզի օրը լավ անցնի, Ցուլերը ճիշտ կանեն՝ ինչ-որ բան փոխեն հանգստի հնացած սցենարում: Այսօր դուք ազատ եք կանոններից և պարտականություններից կամ իրավունք ունեք դրանք ձեզ հարմարեցնելու: Եթե նախօրեին դժվար իրադրության մեջ եք ընկել, այսօր կբարձրանա ձեր տրամադրությունը: Բացառված չէ, որ ստեղծված իրավիճակում բազմաթիվ պլյուսներ գտնեք: Օրինակ՝ կարող եք մի քանի օգտակար հնարք սովորել, ազատվել հին վախերից, զգալ արկածների համը:

 

 

Երկվորյակ

Երկվորյակները ճիշտ կանեն՝ ուշադրություն դարձնեն զուգընկերոջ տրամադրությանը կամ ընկերախմբի կանոններին, որում գտնվում են: Չարժե նաև արհամարհել ձեր ինքնազգացողությունը, մոռանալ առողջական պատճառներով սահմանափակումների մասին: Եթե պահպանեք այս պայմանները, օրը հիասքանչ կանցնի: Ավելի լավ է մի կողմ դնել ձանձրալի տնտեսական գործերը: Սիրահարները և ամուսինները ճիշտ կանեն՝ միասին ավելի շատ ժամանակ անցկացնեն:

Խեցգետին

Խեցգետինները կարող են հետևել իրենց անբացատրելի ազդակներին: Հնարավոր է՝ ցանկանաք ինչ-որ մեկին աջակցել, հոգատարություն դրսևորել, ծառայություն մատուցել: Կարող է ուժգնանալ հետաքրքրասիրությունը, աճել կենդանի բնության, կենդանիների հետ շփման կարիքը: Տնային հոգսերում ավելի լավ է կողմնորոշվել ինքնազգացողությամբ: Առողջության համար օգտակար կլինեն ցանկացած ընդհանուր վերականգնող միջոցներ, չափավոր շարժունություն, թեթև դիետա:

 

 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում մանրախնդրություն դրսևորել, սակայն պետք կգա խելամիտ տնտեսման սկզբունքը: Խնայումը կօգնի պահել միջոցները ձմեռային հաճույքների համար: Անձնական հարաբերություններում ցանկալի է պահպանել հոգևոր ռեսուրսները, չարժե ձեր ուշադրությունը նվիրել պատահական կամ անհամապատասխան մարդկանց: Հավատարմությունը սկզբունքներին և ուժերի հավասարակշռության պահպանումը չեն խանգարի լավ ժամանակ անցկացնելուն:

Կույս

Կույսերի ուշադրությունը, ամեն դեպքում, կպահանջի տունը, սակայն շեշտերը կարող են տարբեր կերպ դրվել: Կախված իրավիճակից, բնավորությունից և սովորություններից՝ կարող եք առաջնայնությունը տալ տան մաքրությանը կամ ընտանիքում հոգեբանական մթնոլորտին, ավանդույթների պահպանմանը կամ սեփական ինքնատիպ մտահղացումների իրականացմանը: Ցանկացած դեպքում կփորձեք լինել ձեր տան տերը, նույնիսկ եթե այն ժամանակավոր է:

 

 

Կշեռք

Կշեռքների համար կարևոր է օրն անցկացնել իրենց և շրջապատի հետ համաձայնեցված: Հնարավոր է կենտրոնացած լինեք այն բանի վրա, որ տվյալ պահին ձեզ ամենից շատ է հետաքրքրում, և չնկատեք ձեր շուրջ կատարվողը: Լավ օր է զբոսանքի, ընկերական այցերի, ինչ-որ բանի մասին պատկերացումն ընդլայնելու համար: Կարևոր է հոգեբանական ճկունություն դրսևորել, ոչ մի բանի վրա չսևեռվել: Որոշ իրավիճակներ հումորի զգացում կպահանջեն:

Կարիճ

Շատ Կարիճների բնութագրական կլինի անձնական կարևոր հարցով կլանվածությունը: Հնարավոր է, որ արդեն մոտ եք լուծման բանալին գտնելուն: Աստղերը խորհուրդ են տալիս շրջապատին չցուցադրել ձեր ներքին կյանքը, ինչը ձեզ համար դժվար չի լինի: Ժամանակ գտեք շփման, խաղի կամ ընդհանուր կյանքին մասնակցելու այլ ձևի համար: Բացառված չէ վատնողությունը: Եթե ազարտի մեջ եք ընկել, հնարավոր է գումարի, էներգիայի չնախատեսված ծախս:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար այսօր շատ բարդ օր է լինելու: Շատերը հակված կլինեն վառ և ցուցադրական ձևով արտահայտելու տարբեր երևույթների նկատմամբ իրենց վերաբերմունքը: Համեստությունը կարող է փոխարինվել բարձր զգացմունքայնությամբ, արտասովորությամբ, խանդավառությամբ: Բացառված չեն այնպիսի որակները, ինչպիսիք են արկածախնդրությունը, պարծենկոտությունը, մեծամտությունը: Ձեզ դժվար կլինի պահպանել սառնասրտությունը, եթե խոսքը վերաբերի ձեր արժեքներին և համոզմունքներին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում մեկ օր հանգստանալ խիստ կանոններից, փոխել հետաքրքրությունները կամ մթնոլորտը: Ստանդարտ սցենարի փոխարեն ավելի լավ է այլընտրանքայինը գործարկել: Եթե նստակյաց կյանք եք վարում, այսօր վատ չի լինի դուրս գալ զբոսանքի: Առօրյա գործերի փոխարեն կարելի է նախընտրել հոբբին, որին ժամանակ առ ժամանակ վերադառնում եք: Օրը հարմար չէ կարևոր առաջադրանք կատարելու համար:

 

 

Ջրհոս

Ջրհոսները կարող են համարձակորեն վերադառնալ արկածախնդրություններին և իրագործել իրենց բուռն երևակայությունները: Շատերին չի բավարարի իրենց շրջապատող իրականության գույների պայծառությունն ու զգացողությունների սրությունը: Բացառված չէ, որ ձեր գտնվելու հիմնական վայրը լինի վիրտուալ տարածությունը՝ իր գրեթե անսահամանափակ հնարավորություններով: Ձեզ համար կարող է դժվար լինել ձեր անձնական շահերը ձեր միության շահերից տարանջատելը:

Ձկներ

Ձկներին այս օրը կօգնի դառնալ ավելի ակտիվ, նախաձեռնող, ոչ անտարբեր: Ոգեշնչման աղբյուր կարող է դառնալ նպատակը, որ հետապնդում եք, կամ ձեր գրանցած առաջին հաջողությունը: Եթե դուք սիրահարված եք, անդամակցել եք ինչ-որ միության կամ հետաքրքիր գործունեություն եք սկսել, ձեզ հատուկ կլինի ոգևորությունը, իդեալիզմը, հեղինակությունների անսխալականության նկատմամբ հավատը: Աստղերը կարծում են, որ ձեզ չի խանգարի հումորի զգացումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular