ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամենավտանգավոր և սարսափելի թռիչքները պատմության մեջ: Դիտեք տեսանյութը

ՎԻԴԵՈ

Հետաքրքիր փաստեր ինքնաթիռների մասին, որոնց մասին հնարավոր է Դուք չգիտեիք, իսկ եթե նույնիսկ գիտեք, ավելորդ չի լինի վերհիշել դրանք, քանի որ շատ հետաքրքիր են.

 

 Առավել մանրամասն Այստեղ

 

1) Երթևեկության ամենաանվտանգ տեսակը օդանավն է: Ըստ միջազգային քաղավիացիայի հաշվարկների՝ վթարի է ենթարկվում մեկ միլիոն թռիչքից մեկը, ինչը չենք կարող ասել ավտոմոբիլային կամ այլ տրանսպորտի մասին: Օդային տրանսպորտից տարեկան մահանում է 1000-2000 մարդ, այնինչ ավտովթարները խլում են 1 միլիոն 200 հազար մարդու կյանք: Սխալ է նաև այն կարծիքը, թե օդային աղետի դեպքում փրկվելն անհնար է: 1983-2000 թթ ԱՄՆ-ում տեղի է ունեցել 568 ավիապատահար, իսկ զոհվել են ուղևորների ընդհանուր քանակի 5 տոկոսը:

2) Ավանակները տարեկան ավելի շատ մարդ են սպանում, քան ավիավթարները: Մայթում, հետիոտնային անցումի մոտ, կանաչ լույսի սպասելիս զոհվելը տասնյակ անգամներ ավելի հաճախադեպ է, քան ավիավթարից մահանալը:

3) Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում։

4) Աշխարհի ամենամեծ իքնաթիռն է Ан-225 «Մրիա»-ն (ուկրաիներենից թարգմանաբար նշանակում է «երազանք») համարվում է ամենածանր բեռնատար ինքնաթիռը, որ երբևէ երկինք է բարձրացել: Թռիչքային ամենածանր քաշը կազմել է 640 տոննա:

5) Ավիավթարներն ամենաահավոր աղետներից են, այդ իսկ պատճառով դրանք մեծ ուշադրության են արժանանում։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր 3 վրկ-ում, աշխարհում մեկ ինքնաթիռ վայրէջք է կատարում։ Եթե ինքնաթիռի վթարի հավանականությունը լիներ ընդամենը 0,01%, ապա մեկ օրում ավելի քան 13 ինքնաթիռ կկործանվեր։

6) 1972 թվականին ավիավթարի ժամանակ բորտուղեկցուհին ընկնում է 10 160 մետր բարձրությունից։ Ամենահետաքրքիրն այն է, որ վթարում հայտնված բոլոր մարդկանցից, միայն նա է կենդանի մնում։

7) Ժամանակի մեծ մասը ինքնաթիռը գտնվում է ավտոպիլոտի կառավարման ներքո, որն հնարավորություն է տալիս օդաչուներին հանգստանալ, թերթ կարդալ, սնվել, սակայն իրականում դա նրանց արգելված է։

8)  Հավանաբար ուշադրություն եք դարձրել ինքնաթիռի թույլ ամրագոտիների վրա։ Այդ գոտիները ստեղծվել են այդպիսին ոչ պատահական: Ընկնելով օդային գրպան 800 կմ/ժամ արագությամբ, դուք կսկսեք թռչել ամբողջ սրահով, եթե ամրագոտին կապած չլինեք։

9) Աշխարհում ամեն օր, ամենաքիչը մեկ ինքնաթիռի հարվածում է կայծակը, սակայն ոչ մի վնաս ինքնաթիռին չի հասցնում։ Մարդիկ տեսնում են պայծառ բռնկում, ուժեղ որոտ, սակայն ինքնաթիռը շարունակում է թռչել, ի շնորհիվ իր հատուկ կառուցվածքի, որը պաշտպաում է կայծակի հարվածներից։

10) Թռիչքից հետո ինքնաթիռի դռները գտնվում են մեծ ճնշման տակ: Այսինքն՝ այդ դուռը բացելու համար անհրաժեշտ է ունենալ գերմարդկային ուժ: Ոչ ոք, նույնիսկ ծանրամարտի աշխարհի չեմպիոնը ունակ չէ դա անել: Այնպես որ, եթե Դուք վախենում եք, որ թռիչքի ընթացքում ինչ-որ մեկի խելքին կփչի բացել դուռը, և բոլոր ուղևորները դուրս կթռչեն այնտեղից, մի անհանգստացեք, դա անհնար է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular