Հայտնիներ, որոնց համար Վալենտինի օրը սովորական օրվանից չի տարբերվում
ՖՈՏՈԱռավել մանրամասն Այստեղ
Հայտնիների որոշ բանակ ներկայացնում է իր զուգընկերոջը, սակայն կան հայտնիներ, ովքեր չեն ուզում անդրադառնալ հարաբերություններին: Կան և այնպիսի հայտնիներ, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Այսօր Սբ. Վալենտինի օրվա կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում թոփ տասը հայտնիների, ովքեր հանրայնորեն միայնակ են։
Միհրան Ծառուկյան
Միհրան Ծառուկյանն այն հայտնի անձանցից է, ում անձնական կյանքը բոլորին առավել հետաքրքրող հատվածն է, քանի որ երկրպագուհիները սպասում են այն օրվան, երբ իրենց սիրելին կհայտնի այն մասին, որ իր սիրտը զբաղված է:
Գուրգեն Դաբաղյան
Գուրգեն Դաբաղյանը դեռ փոքրուց բոլորի աչքի առաջ է, բայց դեռ չունի ընտրյալ և հարցազրույցներից մեկում նշել է, որ վաղուց 16 տարեկան չէ և մտածում է այդ մասին, սակայն նորություն չունի:
Հրաչ Մուրադյան
Հրաչ Մուրադյանը միշտ փակ է պահում իր անձնական կյանքը և չի ցանկանում հասարակության քննարկման առիթ դառնալ: Երբ նորություն լինի, բոլորն էլ կիմանան:
Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանն ամենացանկալի հարսնացուների ցանկում է, բայց մինչ օրս չի գտել իր կյանքը հավատարիմ ընկերոջը:
Արփի Գաբրիելյան
Արփի Գաբրիելյանը ևս ամենացանկալի հարսնացուների ցանկում է, բազմաթիվ շշուկներ են պտտվել նրա և Միհրան Ծառուկյանի հարաբերությունների շուրջ, սակայն նրանք հերքեցին դա:
Անի Երանյան
Անի Երանյանը հարցազրույցներից մեկում նշել է, որ պաշտում է ազատությունը: Նա նշել է, որ երկրպագուների պակաս չունի, սակայն դեռ չի մտածում ամուսնության մասին:
Ռոզա Ֆիլբերգ
Ռոզա Ֆիլբերգը ներկայումս ցանկալի հարսնացուների շարքում է, սակայն չի խոսել իր անձնական կյանքի մասին:
Հայկ Պետրոսյան
Ըստ երգիչ, դերասան Հայկ Պետրոսյանի՝ կյանքն առանց կանանց նույնն է, ինչ պոմիդորով ձվածեղն առանց պոմիդորի։ Մինչ օրս նա միայնակ է:
Սոնա Ռուբենյան
Կար ժամանակ, երբ Սոնա Ռուբենյանի անձնական կյանքը բազմաթիվ քննարկումների առիթ էր, բայց երկար ժամանակ է ինչ չի խոսում իր անձնական կյանքի մասին:
Հայկ Ղուլյան
Հայկ Ղուլյանի անձնական կյանքի մասին գրեթե չի խոսվել, սակայն նա նույնպես ցանկալի փեսացուների ցանկում է: