ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Չեմ կարող նկարագրել ամուսնուս հուզմունքը»՝ Անահիտ Կիրակոսյանը կրկին մայր կդառնա

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

«Չեմ կարող նկարագրել ամուսնուս հուզմունքը»՝ Անահիտ Կիրակոսյանը կրկին մայր կդառնա

Անահիտ Կիրակոսյանը երկրորդ անգամ գեղեցիկ կարգավիճակում է` բալիկի է սպասում: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ հղիության 5-րդ ամսում է, խոսել է զգացողություններից, նաեւ բացահայտել է ապագա երեխայի սեռը: 

«Հայկի ծննդից հինգ տարի է անցել: Ինչպես այն ժամանակ, այժմ էլ նույն վախերն ունեմ, պատասխանատվությունը. ամեն բան խառնվել է իրար: Տարիքի հետ փոխվում ես, մեծանում, բայց կրկին ինձ անփորձ եմ զգում, որին գումարվում է, իհարկե, մեծ երջանկությունը, քանի որ այս օրերում, բազմաթիվ խնդիրներին զուգահեռ, մայր դառնալը իսկապես Աստծո պարգեւ է»,-նշել է նա:

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը


Անահիտը պատմել է նաեւ, թե ինչպես է ուրախալի լուրը հայտնել ամուսնուն. «Զանգեցի եւ ասացի, որ շատ կարեւոր խոսակցություն ունեմ իր հետ: Նա մի փոքր խառնվեց իրար, հարցրեց` հարաբերությունների մասին է, պատասխանեցի՝ այո: Երբ հանդիպեցինք, հայտնեցի, որ եւս մեկ մարդ է ավելանալու մեր ընտանիքում: Չեմ կարող նկարագրել նրա հուզմունքը, ուրախությունը»:

Դերասանուհին արդեն գիտի երեխայի սեռը` կրկին տղա է ունենալու.«Շատ էի ուզում աղջիկ ունենալ, բայց մեր տանը բոլորն ասում էին, որ տղա է լինելու: Տղաս, երբ իմացավ՝ ապերիկ է ունենալու, ասաց` այդպես էլ գիտեր: Դե, իսկ աղջիկներս միշտ պատրաստ են մոր պես խնամել իրենց փոքր եղբայրներին»,-պատմել է նա:

Անահիտի խոսքով` հղիության ընթացքում էլ հեռուստատեսային աշխատանքը կշարունակի, միայն թատրոնի աշխատանքը որոշ ժամանակով կդադարեցնի:

BRAVO.am-ը թեթեւ հղիություն եւ առողջ բալիկ է մաղթում Անահիտին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անահիտ Կիրակոսյանի արխիվից

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular