Ինչպե՞ս է Հռիփսիմեն նմանակում Սիրուշոյին, իսկ Ավետ Բարսեղյանը «ձեռք առնում» Հռիփսիմե-Մարտին զույգին
ՎԻԴԵՈՇարունակությունը՝ Այստեղ
Գաղտնիք չէ, որ հայկական շոու բիզնեսում մեծ տարածում ունի միմյանց կրկնօրինակելը: Մեր արտիստները, սակայն երբեք այդ մասին չեն խոստովանում և ավելին, մեծ զարմանք են ապրում, եթե նույնիսկ նմանությունն ակնհայտ է: Զարմանալին այն է, որ վերջիններս գիտակցում են, և արդեն իսկ փորձը բազմիցս ցույց է տվել, որ լրագրողների ու բլոգերների աչքից չի վրիպում, որ այս կամ այն արտիստը կրկնօրինակում է մյուսին, բայց միևնույն ժամանակ, շարունակում են կորցնել իրենց կերպարը՝ վերցնելով ուրիշինը:
Երեկ՝ փետրվարի 14-ին, Հռիփսիմե Հակոբյանն ու Մարտին Մկրտչյանը ներկայացրին իրենց «Սրտիկ» երգն ու տվյալ երգի համար պատրաստած լուսանկարը: Լուսանկարը տեսնելիս տպավորություն էր, որ Սիրուշոն է զուգերգով հանդես եկել Մարտին Մկրտչյանի հետ: Այո, Սիրուշոն))), քանի որ Հռիփսիմեն ակնհայտորեն «վերցրել է» Սիրուշոյի սանրվածքն ու նմանվել նրան: Իհարկե, գովելի է, որ Հռիփսիմեն փորձում է կատարելագործվել, սակայն միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ ավելի գեղեցիկ է, երբ ստեղծում ես քո ոճն ու կերպարը:
Ստորև ներկայացնում եմ նրանց՝ միմյանց ակնհայտ նման լուսանկարները:
Հ.Գ. Չեմ կարող չանդրադառնալ նաև «Սրտիկ» երգին, որը քյառթու լինելու վառ դրսևորում է: Տպավորություն է, որ խոսքերի համահեղինակ՝ Ավետ Բարսեղյանը, «ձեռք է առել» արտիստներին՝ գրելով «ՈՒՏԵՄ ԵՍ ՔՈ ԷՆ ՍՐՏԻԿԸ»: Չեմ կարող չնշել նաև, որ համացանցային օգտատերերը երգի բառերը նմանեցնում են Դիանա Գրիգորյանի գրած սցենարին)))