Շոկ...Ահա,թե ինչպես է աղջկան հաջողվել 15 տարեկանում երկրորդ անգամ մայր դառնալ (տեսանյութ)
ՎԻԴԵՈԿին կամ դուստր կարող եք չունենալ, սակայն մայր ունեն բոլորը: Ամենահետաքրքիր, արտասովոր, հայտնի ու ոչ այնքան հայտնի փաստեր՝ մայրիկների մասին:
Հայրենիքի ու մոր մասին գրելն անչափ դժվար է: Ընդամենը երկու տարբերակ կա` կամ պետք է շատ լավ գրես, կամ ընդհանրապես չգրես: Կարևորը պաթետիզմի ու անկեղծության սահմանը չանցնելն է: Ինչևէ…
Վրաստանի կիրճերից մեկում թաղված անհայտ կնոջ գերեզմանին մինչ օրս պահպանվել է հետևյալ գրությունը. «Ես 17 երեխա ունեմ: Իսկ դո՞ւ»:
Ամենաշատ երեխաներ ունեցող կինը Սան Անտոնիո քաղաքի բնակիչ Լեոնտինա Ալբինան է, որը հասցրել է 69 երեխա ունենալ: 1943-1981 թվականների ընթացքում նա 55 երեխա է լույս աշխարհ բերել, ընդ որում՝ առաջին հինգ հղիությունից հետո նա միայն երկվորյակներ էր ծնում, այն էլ՝ արական սեռի:
Ամենատարեց մայրը Ռոզաննա Դալա Կորտան է՝ իտալական Վիտերբո քաղաքից: 1994 թվականի հուլիսի 18-ին 63 տարեկանում նա արու զավակ ծնեց: Մինչ այդ նա երկար ժամանակ բուժվում էր անպտղությունից:
Իսկ ամերիկյան Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Պեգգի Լինին 1995 թվականի նոյեմբերի 11-ին աղջիկ ունեցավ, որի երկվորյակ-եղբայրը լույս աշխարհ եկավ 84 օր անց:
Հետաքրքիր է, որ Ջեք Նիկոլսոնի ավագ քույրն իրականում նրա մայրն է, իսկ նրանք, որոնց դերասանն իր ծնողներն էր համարվում, նրա պապիկն ու տատիկն էին: Ընտանիքն այս խորամանկությանն էր դիմել, որպեսզի Ջեքի մայրը կարողանա շարունակել պարուհու կարիերան:
Ամենախոշոր երեխան ծնվել է 1995 թվականին Իտալիայում: Նա քաշը 10 կգ 200 գրամ է եղել: Իսկ ամենափոքր նորածին երեխայի ռեկորդը սահմանվել է Մայամիում, երեխայի քաշը 284 գրամ է եղել, հասակը՝ 24 սմ: Մայրը երեխային ծնել էր հղիության 22-րդ շաբաթում:
Աշխարհի ամենաերիտասարդ տատիկն է դարձել ռումինացի Ռիֆկա Ստանեսկուն: Նա տատիկ է դարձել ընդամենը 23 տարեկանու: 11 տարեկանում իր ընտրյալի հետ փախել էր տնից ու երեխա ունեցել: Զարմանալին այն է, որ մոր ճակատագիրը կրկնել էր նաև Ռիֆկայի դուստրը և ամուսնացել 11 տարեկանում: Կես տարի անց նա մորը տատիկ է դարձրել:
Մեծ բանաստեղծ Վաժա Փշավելայի կարծիքով` երեխայի ապագան մոր ձեռքերում է:
«Մայրը կարող է և կործանել, և վերածնել ազգը», — գրում է բանաստեղծը:
Ըստ Ֆրեյդի, հասուն կյանքում ավելի ինքնավստահ է լինում այն մարդը, որի մայրը փոքր տարիքից հատուկ ուշադրություն է դարձնում ու առանձնացնում նրան մյուս երեխաներից: Նա լավատես է լինում ու հեշտությամբ է կարողանում հաջողության հասնել:
Ժամանակին Էլվիս Պրեսլին կատարել է մոր վաղեմի երազանքն ու նրա համար վարդագույն «Կադիլակ-Ֆլիթվուդ-60» է գնել:
Համաձայնեք, որ մայրիկի համար «Կադիլակ-Ֆլիթվուդ-60» գնելու ցանկություն ու հնարավորություն աշխարհում ոչ բոլորն ունեն, սակայն այսօր առանց բացառության մենք բոլորս կարող ենք նրանց անկեղծ բառեր ասել ու մանուշակների թեկուզ փոքրիկ փունջ նվիրել:
Շարունակությունը՝ Այստեղ