ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե ձեր մարմնի տարբեր հատվածներում նույնպես Պզուկներ են դուրս գալիս, ապա անպայման դիտեք այս տեսանյութը.

ՎԻԴԵՈ

Ի՞նչ են ասում քո պզուկները քո մասին.

Միշտ մտածում էի, որ ամեն ամիս դնչիս շրջանում դուրս տված պզուկները հորմոնային խանգարման պատճառով են: Բայց որքան մեծ էր զարմանքս, երբ մաշկաբանս, նայելով քթիս վրա դուրս տված պզուկներին խորհուրդ տվեց ստուգել արյան ճնշումը: Արդյունքում ես ծանոթացա մի նոր (իսկ իրականում հին) գիտութան hետ, որը կոչվում է դեմքի քարտեզավորում: Սա ընդունված է համարել մաշկային խնդիրների լուծման բանալին:
Դեմքի քարտեզավորումը ներկայումս առաջատար դիրք է գրավում բազմաթիվ կլինիկաներում՝ իր մեջ համատեղելով Այուրվերդայի և հին չինական բժշկության գիտելքները, որոնք հավելված են մաշկաբանության գիտելիքներով և պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես են կապված դեմքի առանձին մասերը մարմնի որոշակի մասերի հետ։ Համաձայն այս գիտության դեմքի տարբեր մասերում հայտնվող պզուկները խոսում են տարբեր խնդիրների մասին, և օգտագործելով դեմքը որպես քարտեզ, դուք կարող եք ոչ միայն լուծել առաջացած ցանի խնդիրը, այլև կանխել լուրջ առողջական բարդացումները վաղօրոք:

1 և 2. Մարսողական համակագ - ֆասթ ֆուդ քիչ  օգտագործեք, նվազեցրեք յուղային ուտեստների քանակը ձեր դիետայում, ավելացրեք ջրային շատ մաս պարունակող ուտելիքի քանակը, ինչպիսին օրինակ վարունքն է:
3. Լյարդ - նվազեցրեք ալկոհոլի և կաթնամթերքի քանակը ձեր սննդակարգում։ Սա նաև այն զոնան է, որտեղ սննդային ալերգիաները առաջինն են ի հայտ գալիս. այնպես որ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին։ Բացի դրանից ամեն օր կես ժամանոց թեթև մարզանքներ արեք և նորմալ քնեք, որպեսզի ձեր լյարդը հասցնի հանգստանալ:

4, 5, 7 և 8. Երիկամներ - Ամեն բան աչքերի շուրջ, այդ թվում նաև մուգ օղակները, խոսում են ջրազրկման մասին, այնպես որ շատ հեղուկ օգտագործեք։ Հրաժարվեք սուրճից և ալկոհոլից, դա կնվազեցնի ջրազրկամ աստիճանը։

6. Սիրտ — Ստուգեք ձեր արյան ճնշումը և վիտամին B-ի մակարդակը։ Նվազեցրեք կծուի քանակը ձեր սննդակարգում։ Դադարեք միս օգտագործել և շատ մաքուր օդ շնչեք։ Բացի դրանից, փորձեք նվազեցնել նաև խոլեստերինի քանակությունը՝ փոխարինելով «Վատ» ճարպերը «Լվաերով», ինչպիսիք են օրինակ Օմեգա 3-ն ու 6-ը, որոնք առկա են պնդուկի, ավոկադոյի, ձկան և ձիթապտղի մեջ։ Քանի որ դեմքի այս հատվածում շատ են ծակոտկեններով, որոնց միջոցով մաշկը շնչում է, աշխատեք չչարաշահել շպարը այդ հատվածում և առհասարակ, ուշադիր եղեք, որպեսզի ժամկետանց շպար չօգտագործեք։.

9-10. Շնչառական համակարգ - դուք ծխու՞մ եք, արրլեգիաներ ունե՞ք։ Դեմքի այս հատվածը ցույց է տալիս հենց այդ նախանշանները։ Եթե այնուամենայնիվ ոչ ծխում եք, ոչ էլ ալլերգիաներ ունեք, ապա թույլ մի տվեք, որպեսզի ձեր մարմինը գերտաքանա, կերեք ավելի շատ զովացնող ուտեստներ, նվազեցրեք շաքարի քանակը և ավելացրեք մաքուր օդի քանակը։ Նաև ավելացրեք բանջարեղենի քանակը ձեր կերակրացանկում, ինչպես նաև կանաչեղենի քանակը։ 
Ցանի ի հայտ գալու պատճառը կարող են դառնալ դեմքի այդ հատվածին ռեգուլյար կերպով շփվող բջջային հեռախոսներն ու բարձի երեսները:

11-12. Հորմոններ - այս զոնայում ցանի առկայությունը խոսում է սթրեսի առկայության և հորմոնալ փոփոխությունների մասին։ Չնայած նրան, որ երկուսն էլ հաճախ բնականոն բնույթ ունեն և անխուսափելի են, այնուամենայնիվ հնարավոր է նվազեցնել դրանց ազդեցությունը՝ լավ քնելով, բավարար քանակությամբ ջուր օգտագործելով, բանջարեղեն օգտագործելով և սկուրպուլյոզ կերպով մաշկի մաքրությունը պահպանելով։ 

13. Ստամոքս - մարսողությանն օգնելու համար նվազեցրեք կլանվող տոքսինների քանակը և ավելի շատ թեյեր խմեք։
14. Հիվանդություն - Պզուկները այս զոնայում վկայում են այն մասին, որ օրգանիզմը պայքարում է բակտերիաների դեմ, որպեսզի խուսափի հիվանդությունից։ Հանգիստ տուր օրգանիզմիդ, յոգայի վարժություններ արա, ննջիր, խորը շնչիր, շատ հեղուկ խմիր և հավատա, որ այս ամենը միշտ էլ օգնում է։

Այսպիսով, հաջորդ անգամ, երբ կտեսնեք մուգ օղակներ ձեր աչքերի տակ, նայեք ձեր դեմքի քարտեզին, որովհետև հնարավոր է, որ ձեր մաշկը փորձում է տեղեկացնել ձեզ՝ ձեր ներքին օրգաններում առկա խնդիրների մասին։ Այնուամենայնիվ, մի մոռացեք նաև, որ միշտ էլ ավելի գերադասելի է ինքնուրույն գործողությունների դիմելուց առաջ խորհրդակցել բժշկի կամ մաշկաբանի հետ, որպեսզի հավաստի ախտորրոշում ստանաք։ Սա ուղղակի ընդհանուր ցուցումներ են և օրինակ հոնքերի մեջտեղում հայտնված պզուկն անպայման չէ, որ լյարդի խնդիրների մասին խոսի։

Շարունակությունը՝ Այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular