ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շան հաչոցները լսելուն պես տղամարդիկ անմիջապես վազեցին օգնության. Պարզվում է հսկա օձը կուլ էր տալիս նրան. Սա տեսնել է պետք.

ՎԻԴԵՈ

Օձերը մեր մոլորակի ամենաառեղծվածային բնակիչներից են։ Պրիմիտիվ որսորդներն օձին հանդիպելիս ամեն անգամ մտածում էին, որ նրանից փրկվելու միակ միջոցը փախուստն է։ Վախն օգնում էր թունավորվելուց խուսափել, սակայն խանգարում էր նրանց մասին ավելի շատ տեղեկություններ ունենալ։ Եվ այնտեղ, որտեղ ճշգրիտ տեղեկության պակաս էր զգացվում, ի հայտ էին գալիս երևակայությունը և ենթադրությունները, որոնք դարեդար ավելի արտահայտված էին դառնում։ Եվ չնայած ներկայումս օձերի վերաբերյալ բավականին տեղեկություններ կան, դեռևս պահպանվել են որոշակի լեգենդներ, որոնք մարդկանց «գլուխներն են ուտում»։ Որպեսզի մի կերպ այս կարծրատիպերից ազատվենք, մենք հավաքեցինք օձերի մասին 10 ամենատարածված միֆերը և ժխտեցինք դրանք։

Առավել մանրամասն ՝ Այստեղ

10 самых распространенных мифов о змеях

Օձերը կաթ են խմում

Այս միֆը շատերի մոտ ստեղծվեց Արթուր Կոնան Դոյլի «Խայտաբղետ զամբյուղը» ստեղծագործության շնորհիվ։ Իրականում օձին կաթ տալը կարող է մահացու հետևանքներ ունենալ, քանի որ նրանք կաթնաշաքարը չեն կարողանում մարսել։

10 самых распространенных мифов о змеях

Օձերը հարձակվելիս խայթում են

Անհայտ պատճառներից ելնելով՝ մարդիկ կարծում են, որ օձերը խայթում են իրենց սուր, երկար լեզվով։ Օձերը, ինչպես և այլ կենդանիները, խայթում են բերանով։ Նրանց լեզուն միանգամայն այլ նպատակների է ծառայում։

10 самых распространенных мифов о змеях

Նախքան հարձակվելը օձերը սպառնալի կերպով հանում են իրենց լեզուն

Ինչպես արդեն ասվեց՝ օձի լեզուն հարձակման համար չէ նախատեսված։ Բանն այն է, որ օձերը քիթ չունեն, և նրանց համար կարևոր դեր ունեցող ընկալիչները լեզվի վրա են գտնվում։ Այդ իսկ պատճառով, որպեսզի զգան որսի հոտը զգան և պարզեն նրանց գտնվելու վայրը, օձերը ստիպված են լինում իրենց լեզուն հանել։

10 самых распространенных мифов о змеях

Օձերի մեծամասնությունը թունավոր է

Սողունաբաններին հայտնի 2500 տեսակներից միայն 400-ն են թունավոր։ Նրանցից միայն 9-ն են հանդիպում Եվրոպայում։ Հարավային Ամերիկայում հանդիպում են թունավոր օձերի 72 տեսակներ։ Մնացածները փաստացիորեն գրեթե հավասարապես բաշխվել են Ավստրալիայում, Կենտրոնական Աֆրիկայում, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում։

10 самых распространенных мифов о змеях

Օձի ատամները պոկելով՝ կարելի է նրանից «ապահովագրվել»

Այն որոշ ժամանակ իսկապես կարող է գործել։ Սակայն ատամները կրկին աճում են, իսկ օձն այդ ընթացքում թույնը քամել չի կարողանում, և նրա հիվանդանալու հավանականությունը շատանում է։ Եվ բացի այդ՝ օձերին հնարավոր չէ վարժեցնել, քանի որ նրանց համար մարդը ոչ ավելին է, քան «տաք ծառը»։

10 самых распространенных мифов о змеях

Օձերը մարդկանց տեսնելիս միշտ հարձակվում են

Ըստ վիճակագրությունների՝ հաճախ օձերն իրենց ինքնապաշտպանման համար են մարդկանց խայթում։ Եթե օձը Ձեզ տեսնելիս անհանգիստ և սպառնալի շարժումներ է անում, ապա նա ուզում է, որ իրեն հանգիստ թողնեք։ Բավական է՝ համառ գտնվեք, և օձն ինքը իր կաշին փրկելու համար կանհետանա։

10 самых распространенных мифов о змеях

Օձերին կարելի է մսով կերակրել

Բազմաթիվ օձեր սնվում են կրծողներով, նաև կան այնպիսի տեսակներ, որոնք գորտ և ձուկ են ուտում։ Իսկ թագավորական կոբրաները գերադասում են այլ օձերով սնվել։ Ուստի ինչպես կերակրել օձին՝ կախված է նրա տեսակից։

10 самых распространенных мифов о змеях

Օձերը շոշափելիս սառն են լինում

Օձերը պատկանում են սառնարյուն կենդանիների դասին։ Ուստի օձի մարմնի ջերմաստիճանը նույնն է, ինչ շրջակա միջավայրինը։ Այսպիսով՝ իրենց մարմնի օպտիմալ ջերմաստիճանը պահելու հնարավորություն չունենալու պատճառով են օձերն այդքան շատ սիրում արևի տակ տաքանալ։

10 самых распространенных мифов о змеях

Օձերը պատված են լորձով

Եվս մեկ լեգենդ. հետևյալ երևույթը օձերի հետ ոչ մի առնչություն չունի։ Այս կենդանիների մարմինը խցուկներ չի պարունակում և ծածկված է հարթ թեփով։ Հենց այս՝ շոշափման համար հաճելի օձի մարմնից էլ պատրաստվում են կոշիկներ, պայուսակներ և նույնիսկ հագուստներ։

10 самых распространенных мифов о змеях

Օձերը փաթաթվում են ծառերի ճյուղերին և կոճղերին

Հաճախ կարելի է հանդիպել այնպիսի նկարներ, որտեղ օձը փաթաթվել է գիտելիքի ծառի ճյուղին։ Սակայն այն իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Օձերը բարձրանում են ծառերի ծյուղերի վրա և դրանց վրա պառկում են, իսկ նրանց մարմինը փաթաթելն անիմաստ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular