ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շոկային դեպք, որ ցնցել է ամբողջ աշխարհը..Մայրը սպանել է երեխային՝ 2 օր անընդմեջ օրորելով (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Պետք է արդյոք երեխային օրորել. մի քանի «կողմ» և «դեմ» փաստարկ

Երեխային օրորելու հարցի շուրջ վեճերը շարունակվում են: Շատերն ասում են, որ երեխային օրորել ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ: Մյուսներն էլ բազմաթիվ փաստեր են բերում ու ապացուցում են, որ դա սխալ է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս հարցի շուրջ բոլոր «կողմ» և «դեմ» փաստարկները:

 Առավել մանրամասն՝ Այստեղ

Երեխային պետք է օրորել

 

Մոր արգանդում անցկացրած ողջ ժամանակահատվածում երեխան գրեթե անընդմեջ օրորվում է: Հղի կինը քայլում է, պարում, լողում կամ վազում, իսկ փոքրիկն այդ ընթացքում, գտնվելով ջրում, դանդաղ օրորվում է: Սա է պատճառը, որ ամենատարծված «կողմ» փաստարկը հենց սա է: Երեխայի համար դա բնական է, սովորական ու հաճելի, քանի որ նա ենթագիտակցորեն վերհիշում է մոտ արգանդում ունեցած զգացողությունները:

 

Շատ համոզիչ փաստարկ է նաև այն, որ երեխայի համար անչափ կարևոր է մորը մոտ գտնվելը, նրա սրտի զարկերը, բույրն ու ջերմությունը զգալը:

 
 

Դա օգնում է հանգստանալ և թույլ է տալիս ավելի ապահով զգալ սիրելի մայրիկի կողքին, ինչի շնորհիվ փոքրիկն ավելի շուտ է քնում: Բացի այդ, ապացուցվել է, որ օրորելուց հետո երեխաները շատ ավելի լավ են քնում, քան այն երեխաները, որոնք ինքնուրույն են քնել:  Հարկ է նաև հիշել, որ սա երեխային հանգստացնելու ամենաարդյունավետ ու արագ միջոցն է:

 

 

Պետք չէ չարաշահել

 

Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ հաճախ ծնողները չափից դուրս շատ են օրորում երեխային՝ առանց հաշվի առնելու, որ երեխայի լացի պատճառն ամենևին էլ քնելու ցանկությունը չէ: Ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել երեխայի հանդեպ և փնտրել նրա անհանգստության պատճառը:

 

Պետք չէ երեխային օրորել

 

Ամենատարածված «դեմ» փաստարկն այն է, որ երեխայի մոտ ժամանակի ընթացքում դա սովորություն է դառնում: Երեխային չօրորելու կողմնակիցները կարծում են, որ փոքրիկին պետք է ծննդյան օրվանից ինքնուրույնություն սովորեցնել: Նրանց կարծիքով երեխան որոշ ժամանակ անց ինքնուրույն կքնի և պետք չէ դրա համար նրան օրորել:

 

Բացի այդ, որոշ մասնագետներ կարծում են, որ նորածինների մոտ դեռ լավ զարգացած չէ անդաստակային (վեստիբուլյար) ապարատը, ուստի օրորելիս նրանց մոտ կարող է գլխապտույտ կան նույնիսկ գիտակցության կորուստ առաջանալ:

 

Եզրակացություն

 

Ամեն դեպքում հարկավոր է հիշել, ոչ երեխան ամենից շատ ունի մոր սիրո և ուշադրության կարիքը, ուստի նրան գրկելու, օրորելու և նրա համար երգելու մեջ ոչ մի վատ կամ «վնասակար» բան չկա: Հարկավոր է նաև հաշվի առնել այն փաստը, որ նորածիններին կյանքի առաջին ամիսների ընթացքում հաճախ անհանգստացնում են որովայնի ցավերը, իսկ մոր ուշադրությունն ու հոգատարությունը կօգնեն նրանց ավելի հեշտ հաղթահարել այդ խնդիրները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular